Աստվածաշունչը, 3 ՅՈՎՀԱՆՆԷՍ, ղեկավար 1. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=11165&pid=66&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 3 ՅՈՎՀԱՆՆԷՍ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

2 ՅՈՎՀԱՆՆԷՍ 3 ՅՈՎՀԱՆՆԷՍ ՅՈՒԴԱ

ղեկավար 1

1 Երէցը, սիրելի Գայիոսիդ, որին ես սիրում եմ ճշմարտութիւնով։

2 Սիրելի, աղօթք եմ անում որ ամեն բանի մէջ յաջող եւ առողջ լինես, ինչպէս քո հոգին յաջող է։

3 Որովհետեւ շատ ուրախացայ երբոր եղբարքն եկան, եւ քո ճշմարտութիւնը վկայեցին, ինչպէս որ դու ճշմարտութեան մէջ գնում ես։

4 Սորանից աւելի մեծ ուրախութիւն չ’ունիմ, որ լսում եմ թէ իմ որդիները ճշմարտութեան մէջ են գնում։

5 Սիրելի, հաւատարմաբար ես գործում այդ՝ ինչ որ անում ես եղբայրներին եւ օտարականներին.

6 Որոնք վկայեցին քո սէրի համար եկեղեցու առաջին, որ լաւ կ’անես եթէ նորանց Աստուծոյ արժանաւոր կերպով ճանապարհ գցես։

7 Որովհետեւ նորա անունի համար դուրս եկան առանց մի բան առնելու հեթանոսներից։

8 Արդ պէտք է մենք ընդունենք այսպիսիներին, որ գործակից լինենք ճշմարտութեանը։

9 Ես գրեցի եկեղեցուն. Բայց Դիոտրէփէսը որ ուզում է նորանց միջումը առաջինը լինել, մեզ չէ ընդունում։

10 Սորա համար եթէ գամ նորա գործերը կ’յիշեմ որ չար խօսքերով շատախօսութիւն է անում մեզ վերայ, եւ սորանով էլ չ’բաւականացած՝ ոչ ինքն է ընդունում եղբայրներին, եւ նորանց էլ որ ուզում են ընդունել, արգելում է եւ եկեղեցուցը հանում։

11 Սիրելի, չարին նմանող մի լինիր, այլ բարիին. ով որ բարի է գործում Աստուածանից է, եւ ով որ չարիք է գործում Աստուծուն չէ տեսել։

12 Դեմետրիոսը վկայութիւն ունի ամենից եւ նոյն իսկ ճշմարտութիւնիցն էլ, եւ մենք էլ վկայում ենք. Եւ գիտէք որ մեր վկայութիւնը ճշմարիտ է։

13 Շատ բան ունէի քեզ գրելու, բայց չեմ կամենում թանաքով եւ գրիչով գրել քեզ։

14 Բայց յոյս ունիմ շուտով քեզ տեսնել, եւ բերանէ բերան կ’խօսենք։

15 Խաղաղութիւն լինի քեզ հետ. Բարեւ են տալիս քեզ սիրելիքը. Բարեւ տուր մեր սիրելիներին անուն անուն։

<< Prev Top Next >>