Աստվածաշունչը, 1 ՅՈՎՀԱՆՆԷՍ, ղեկավար 3. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=11161&pid=64&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 1 ՅՈՎՀԱՆՆԷՍ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

2 ՊԵՏՐՈՍ 1 ՅՈՎՀԱՆՆԷՍ 2 ՅՈՎՀԱՆՆԷՍ

ղեկավար 1 2 3 4 5

1 Տեսէք թէ Հայրն ինչպիսի սէր շնորհեց մեզ, որ Աստուծոյ որդիք կոչուինք, սորա համար աշխարհքը չէ ճանաչում մեզ, որ նորան չ’ճանաչեց։

2 Սիրելիներ, հիմա Աստուծոյ որդիք ենք, եւ տակաւին յայտնուած չէ թէ ինչ պիտի լինենք. Բայց գիտենք թէ, երբոր նա կ’յայտնուի, նորան նման կ’լինենք, որովհետեւ կ’տեսնենք նորան ինչպէս որ է։

3 Եւ ամեն ով որ այս յոյսն ունի իրանում, սրբում է իր անձն ինչպէս որ նա սուրբ է։

4 Ամեն ով որ մեղք է գործում, նա անօրէնութիւն էլ է անում, եւ մեղքն է անօրէնութիւնը։

5 Եւ գիտէք որ նա յայտնուեցաւ որ մեր մեղքերը վեր առնէ. Եւ նորանում մեղք չ’կայ։

6 Ամեն ով որ նորանում մնում է՝ չէ մեղանչում. Եւ ամեն ով որ մեղանչում է, չէ տեսել նորան եւ ոչ էլ ճանաչել նորան։

7 Մանկունք, ոչ ոք ձեզ չ’խաբէ. նա որ արդարութիւն է անում, արդար է, ինչպէս Նա էլ արդար է։

8 Եւ նա որ մեղք է անում, սատանայիցն է. Որովհետեւ սատանան հէնց սկզբիցը մեղանչում է, նորա համար յայտնուեցաւ Աստուծոյ Որդին, որ սատանայի գործերը քանդէ։

9 Ամեն ով որ Աստուածանից է ծնուած, մեղք չէ անում. որովհետեւ նորա սերմը նորանում մնում է, եւ չէ կարող մեղանչել, որովհետեւ Աստուածանից է ծնուած։

10 Սորանով են յայտնի Աստուծոյ Որդիքը եւ սատանայի որդիքը։ Ամեն ով որ արդարութիւն չէ անում, նա Աստուածանից չէ, եւ ոչ էլ նա՝ որ իր եղբօրը չէ սիրում։

11 Որովհետեւ սա է պատուիրանքը, որ սկզբիցը լսեցիք, որ իրար սիրենք։

12 Ոչ թէ այնպէս ինչպէս որ Կայէնն էր չարիցը եւ իր եղբօրն սպանեց. Եւ ի՞նչու համար սպանեց նորան, որովհետեւ իր գործերը չար էին եւ իր եղբօրինը արդար։

13 Մի զարմանաք, եղբարքս, եթէ աշխարհքս ատէ ձեզ։

14 Մենք գիտենք որ մահիցը ի կեանք փոխուեցանք. Որովհետեւ եղբայրներին սիրում ենք. Բայց ով որ չէ սիրում եղբօրը, մնում է մահի մէջ։

15 Ամեն ով որ իր եղբօրն ատում է, մարդասպան է եւ գիտէք որ ամեն մարդասպան յաւիտենական կեանք չ’ունի հաստատուած իրանում.

16 Սորանով գիտացինք [Քրիստոսի] սէրը, որ նա իր անձը տուաւ մեզ վերայ. Եւ մենք պարտենք մեր եղբայրների վերայ դնել մեր անձերը։

17 Ով որ այս աշխարհքի ապրանքն ունենայ, եւ տեսնէ իր եղբայրը կարօտ մի բանի, եւ իր գութը փակէ նորանից, ի՞նչպէս Աստուծոյ սէրը բնակուած կ’լինի նորանում։

18 Որդեակներ, չ’սիրենք խօսքով եւ ոչ էլ լեզուով, այլ գործով եւ ճշմարտութիւնով։

19 Եւ սորանով ենք ճանաչում թէ ճշմարտութիւնիցն ենք, եւ նորա առաջին ի հանդէս բերենք մեր սրտերը.

20 Որ եթէ մեր սիրտը մեղադրէ մեզ, այլ Աստուած մեր սրտիցն աւելի մեծ է եւ ամեն բան գիտէ։

21 Սիրելիներ, եթէ մեր սրտերը չ’մեղադրեն մեզ, համարձակութիւն ունինք առ Աստուած։

22 Եւ ինչ որ խնդրենք կ’առնենք նորանից. Որովհետեւ նորա պատուիրանքները պահում ենք, եւ նորա առաջին հաճոյ եղածները անում ենք։

23 Եւ սա է նորա պատուիրանքը, որ հաւատանք նորա Որդի Յիսուս Քրիստոսի անունին, եւ իրար սիրենք, ինչպէս նա պատուիրանք տուաւ մեզ։

24 Եւ նա որ նորա պատուիրանքները պահում է, մնում է նորանում եւ նա սորանում. եւ սորանից գիտենք թէ բնակվում է մեզանում՝ այն Հոգուցը որ տուաւ մեզ։

<< ← Prev Top Next → >>