Աստվածաշունչը, ՓԻԼԻՄՈՆ, ղեկավար 1. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=11132&pid=59&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ՓԻԼԻՄՈՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ՏԻՏՈՍ ՓԻԼԻՄՈՆ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ

ղեկավար 1

1 Պօղոս Յիսուս Քրիստոսի կապուածը եւ Տիմոթէոս եղբայրը, Փիլիմոն սիրելուն եւ մեր գործակցին,

2 Եւ Ապփիա սիրելուհուն եւ Արքիպոսին՝ մեր զիուորակցին եւ քո տան եկեղեցուն.

3 Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։

4 Գոհանում եմ Աստուածանից՝ ամեն ժամանակ յիշելով քեզ իմ աղօթքներումը.

5 Լսելով քո սէրը եւ հաւատքը, որ ունիս դէպի Տէր Յիսուսը, եւ դէպի ամեն սուրբերը,

6 Որ քո հաւատքի հաղորդակցութիւնը պտղաբեր լինի այն ամեն բարի բաների գիտութիւնովը որ ձեզանում է Քրիստոս Յիսուսումը։

7 Որովհետեւ շատ ուրախութիւն եւ մխիթարութիւն ընդունեցինք քո սիրոյ վերայ, որ սուրբերի սրտերը քեզանով հանգիստ են գտել, եղբայր։

8 Վասն որոյ՝ թէպէտ շատ համարձակութիւն ունիմ Քրիստոսումը հրամայել քեզ այն որ արժան է,

9 Սակայն սէրի համար աւելի աղաչում եմ, մի այնպիսի լինելով՝ ինչպէս ծերունի Պօղոսս, եւ հիմա էլ Յիսուս Քրիստոսի կապուածս։

10 Աղաչում եմ քեզ իմ որդու համար, որին ծնեցի իմ կապանքներումը, այսինքն Ոնեսիմոսի համար,

11 Որ մի ժամանակ անպիտան էր քեզ. Բայց հիմա քեզ եւ ինձ պիտանի, նորան ուղարկեցի քեզ մօտ։

12 Դու էլ դորան որ իմ սրտի կտորն է ընդունիր։

13 Ես կամենում էի նորան ինձ մօտ պահել, որ քո փոխանակ ծառայութիւն անէ ինձ աւետարանի կապանքներումը։

14 Բայց առանց քո կամքի չ’կամեցայ ոչինչ անել, որ քո բարիքը իբրեւ ստիպմամբ չ’լինի, այլ կամաւ։

15 Եւ թերեւս հէնց սորա համար մի ժամանակ բաժնուեցաւ քեզանից, որ յաւիտեանս ունենաս դորան։

16 Այլ ոչ եւս ինչպէս ծառայ, այլ ծառայից բարձր, ինչպէս սիրելի եղբայր. Մանաւանդ ինձ, բայց ո՞րքան աւելի քեզ, թէ մարմնի եւ թէ Տիրոջ կողմանէ։

17 Եթէ ինձ քո ընկեր ես համարում, ընդունիր դորան ինչպէս ինձ։

18 Եւ եթէ քեզ մի վնաս է արած կամ պարտական է, նա ինձ հաշուիր։

19 Ես Պօղոսս իմ ձեռքովը գրեցի, ես կ’վճարեմ. Որ չ’ասեմ քեզ թէ դու քո անձն էլ ինձ պարտական ես։

20 Այո, եղբայր, թող օգտուիմ քեզանից Տէրումը. հանգստացրու իմ սիրտը Տէրումը։

21 Քո հնազանդութեան վերայ համոզուած գրեցի քեզ, գիտենալով որ ասածիցս աւելի կ’անես։

22 Միանգամայն ինձ համար կենալու տեղ էլ պատրաստիր. որ յոյս ունիմ որ ձեր աղօթքներովը շնորհուիմ ձեզ։

23 Բարեւ է տալիս քեզ Եպափրասն իմ գերութեան ընկերը Քրիստոս Յիսուսումը.

24 Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը, Ղուկասը իմ գործակիցները։

25 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր հոգու հետ լինի։ Ամէն։

<< Prev Top Next >>