Աստվածաշունչը, 1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ, ղեկավար 2. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=11112&pid=54&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ 1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ 2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ

ղեկավար 1 2 3 4 5

1 Որովհետեւ ինքներդ գիտէք, եղբարք, այն մեր ձեզ մօտ մտնելը, որ ունայն չ’եղաւ.

2 Այլ առաջ չարչարուելով եւ անարգուելով, ինչպէս գիտէք, Փիլիպպէումը համարձակեցանք մեր Աստուծովը խօսել ձեզ Աստուծոյ աւետարանը մեծ հակառակութիւնով։

3 Որովհետեւ մեր յորդորանքը ոչ մոլութիւնից է, եւ ոչ պղծութիւնից, եւ ոչ խաբեբայութիւնով։

4 Այլ ինչպէս մենք Աստուածանից ընտրուեցանք որ աւետարանը մեզ հաւատացուի, այնպէս էլ խօսում ենք ոչ թէ իբր մարդկանց հաճոյ լինողներ, այլ Աստուծուն՝ որ մեր սրտերը քննում է։

5 Որովհետեւ երբէք շողոքորթութեան խօսքերով չ’եղանք, ինչպէս գիտէք. Եւ ոչ էլ ագահութեան պատճառանքով. Աստուած վկայ է։

6 Եւ ոչ մարդկանցից փառք խնդրեցինք, ոչ ձեզանից, եւ ոչ ուրիշներից,

7 Թէ եւ կարող էինք ինչպէս Քրիստոսի առաքեալներ ծանրութիւն լինել, բայց հեզահոգի եղանք ձեր մէջ ինչպէս որ մի դայեակ սնուցանում է իր երեխաներին։

8 Այնպէս էլ մենք խանդակաթ սէր ունենալով դէպի ձեզ, հաճեցանք ոչ թէ միայն Աստուծոյ աւետարանը տալ ձեզ, այլ մեր անձներն էլ, որովհետեւ մեր սիրելիներն եղաք։

9 Վասնզի յիշում էք, եղբարք, մեր աշխատանքը եւ ջանքը, որ գիշեր եւ ցերեկ գործում էինք, որ ձեզանից ոչ մէկին ծանրութիւն չ’տանք. Եւ Աստուծոյ աւետարանը քարոզում էինք ձեզ։

10 Դուք ինքներդ վկայ էք եւ Աստուած էլ, թէ ինչպէս սրբութեամբ եւ արդարութեամբ եւ անարատութեամբ եղանք ձեզ հաւատացեալներիդ մէջ։

11 Ինչպէս գիտէք, որ ձեզանից ամեն մէկին՝ ինչպէս մի հայր իր որդիներին՝

12 Յորդորում եւ մխիթարում էինք, եւ վկայութիւն էինք տալիս, որ դուք գնաք, ինչպէս այն Աստուծուն կ’վայելէ, որ ձեզ իր արքայութեան եւ փառքի մէջ կանչեց։

13 Նորա համար էլ մենք անպակաս գոհանում ենք Աստուածանից, որ դուք Աստուծոյ քարոզութեան խօսքը մեզանից առած ընդունեցիք, ոչ թէ իբր մարդկանց խօսք, այլ ինչպէս որ ճշմարիտ է՝ Աստուծոյ խօսք. Որ եւ ներգործում է ձեզ հաւատացեալներումդ։

14 Որովհետեւ, եղբարք, դուք նման եղաք Աստուծոյ այն եկեղեցիներին, որ Հրէաստանումն են Քրիստոս Յիսուսումը. որովհետեւ դուք էլ նոյնը կրեցիք ձեր ազգականներիցը. ինչպէս նորանք էլ Հրէաներիցը.

15 Որոնք Տէր Յիսուսին էլ սպանեցին եւ իրանց մարգարէներին, եւ մեզ հալածեցին եւ Աստուծոյ անհաճոյ եղան. Եւ բոլոր մարդկանց հակառակ են.

16 Որ մեզ արգելում են խօսել հեթանոսներին որ փրկուին, որ իրանց մեղքերը կատարեալ անեն ամեն ժամանակ, եւ հասել է նորանց վերայ բարկութիւնը մինչեւ վերջը։

17 Բայց մենք, եղբարք, թէեւ առ ժամանակ ձեզանից որբ մնացինք երեսով եւ ոչ սրտով, բայց աւելի եւս շտապեցինք ձեր երեսը տեսնելու մեծ փափաքով։

18 Նորա համար ես Պօղոսս մի երկու անգամ կամեցայ ձեզ մօտ գալ, եւ սատանան խափանեց մեզ։

19 Որովհետեւ ո՞վ է մեր յոյսը կամ ուրախութիւնը կամ պարծանքի պսակը, եթէ ոչ դուք Տէրումը մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաջին նորա գալու ժամանակումը։

20 Վասնզի դուք էք մեր փառքը եւ ուրախութիւնը։

<< ← Prev Top Next → >>