Աստվածաշունչը, ԵՓԵՍԱՑԻՆԵՐ, ղեկավար 5. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=11101&pid=51&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ԵՓԵՍԱՑԻՆԵՐ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ ԵՓԵՍԱՑԻՆԵՐ ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6

1 Արդ նմանող եղէք Աստուծուն ինչպէս սիրելի որդիներ։

2 Եւ սէրով գնացէք, ինչպէս որ Քրիստոսն էլ մեզ սիրեց, եւ իր անձը մեզ համար մատնեց, պատարագ եւ զոհ Աստուծոյ անոյշ հոտ լինելու.

3 Բայց պոռնկութիւն եւ ամեն պղծութիւն, կամ ագահութիւն թող չ’անուանուի ձեզանում՝ ինչպէս սուրբերին կ’վայելէ։

4 Եւ գարշութիւն, կամ յիմար խօսքեր, կամ խեղկատակութիւն, որ չեն վայելում. Այլ մանաւանդ գոհութիւն։

5 Որովհետեւ սա գիտէք, որ ոչ մի պոռնիկ, կամ պիղծ, կամ ագահ, որ կռապաշտ է՝ ժառանգութիւն չ’ունի Քրիստոսի եւ Աստուծոյ արքայութիւնումը։

6 Ոչ ով թող չ’խաբէ ձեզ դարտակ խօսքերով. որովհետեւ այս պատճառով էլ՝ Աստուծոյ բարկութիւնը գալիս է անհնազանդութեան որդիների վերայ։

7 Ուրեմն մասնակից մի լինիք նորանց։

8 Վասնզի մի ժամանակ խաւար էիք, իսկ հիմա լոյս էք Տէրումը. լոյսի որդիների պէս գնացէք։

9 Որովհետեւ Հոգու պտուղը ամեն բարութիւնով է, եւ արդարութիւնով, եւ ճշմարտութիւնով։

10 Փորձեցէք թէ ինչ է հաճոյ Տիրոջը։

11 Եւ մասնակից մի լինիք խաւարի անպտուղ գործերին. այլ մանաւանդ յանդիմանեցէք։

12 Որովհետեւ նորանց միջումը ծածուկ գործուածները խօսքով ասելն էլ ամօթ է։

13 Բայց ամեն բան՝ լոյսիցը յանդիմանուած՝ յայտնի է լինում. Վասն զի ամեն բան՝ որ յայտնի է լինում, լոյս է։

14 Սորա համար էլ ասում է. Վեր կաց, ով քնած, եւ վեր կանգնիր մեռելներից, եւ Քրիստոսը կ’լուսաւորէ քեզ։

15 Արդ նայեցէք թէ ինչպէս զգուշութեամբ վարուիք. Ոչ թէ ինչպէս անխելքներ,

16 Այլ ինչպէս իմաստուններ. գնեցէք ժամանակը. որ օրերը չար են,

17 Նորա համար մի լինիք անմիտ, այլ իմացէք թէ ինչ է Տիրոջ կամքը։

18 Եւ մի արբենաք գինով, որ նորանում անառակութիւն կայ, այլ լցուեցէք Հոգով,

19 Խօսելով ձեր մէջ սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով, երգեցէք եւ սաղմոսեցէք ձեր սրտերումը Տիրոջը։

20 Ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացէք Աստուածանից եւ Հօրիցը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը։

21 Իրար հնազանդ եղէք Աստուծոյ վախովը։

22 Կանայք, հնազանդեցէք ձեր մարդկանցը ինչպէս Տիրոջը։

23 Մարդը կնոջ գլուխն է՝ ինչպէս Քրիստոս էլ եկեղեցու գլուխը, եւ ինքն է մարմնին Փրկիչը։

24 Բայց ինչպէս եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպէս էլ կանայք՝ իրանց մարդկանցն ամեն բանի մէջ։

25 Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, ինչպէս Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն եւ իր անձը մատնեց նորա համար.

26 Որ նորան սրբացնէ՝ մաքրելով ջրի աւազանովը՝ խօսքով.

27 Որ իր առաջին փառաւոր կանգնեցնէ եկեղեցին, որ չ’ունենայ մի արատ կամ խորշոմութիւն կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինի։

28 Այսպէս պէտք է մարդիկ սիրեն իրանց կանանցը, ինչպէս իրանց մարմինները. Ով որ իր կնոջը սիրում է, իրան է սիրում։

29 Վասնզի ոչ ով իր անձը չէ ատել, այլ կերակրում է եւ պահպանում է նորան. Ինչպէս Տէրն էլ եկեղեցին։

30 Որովհետեւ նորա մարմնի անդամներն ենք, նորա մարմնիցը եւ նորա ոսկորներիցը։

31 Սորա համար մարդը կ’թողէ իր հօրը եւ մօրը, եւ իր կնկան կ’յարէ եւ երկուսը մէկ մարմին կ’լինին։

32 Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու վերայ եմ ասում։

33 Սակայն դուք էլ մի ըստ միոջէ ամեն մէկն իր կնկանը թող այնպէս սիրէ ինչպէս իր անձը. եւ կինը վախենայ իր մարդիցը։

<< ← Prev Top Next → >>