Աստվածաշունչը, ԵՓԵՍԱՑԻՆԵՐ, ղեկավար 3. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=11099&pid=51&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ԵՓԵՍԱՑԻՆԵՐ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ ԵՓԵՍԱՑԻՆԵՐ ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6

1 Սորա համար ես Պօղոսս՝ Յիսուս Քրիստոսի կապուածս ձեզ հեթանոսներիդ համար.

2 Անշուշտ դուք լսած էք Աստուծոյ շնորհքի այն տնտեսութիւնը, որ ինձ տրուած է ձեզ համար։

3 Որ յայտնութիւնով ցոյց տրուեցաւ ինձ այն խորհուրդը. (ինչպէս առաջուց կարճառօտ գրեցի ձեզ.

4 Որ կարող լինիք կարդալ եւ իմանալ իմ տեղեկութիւնը, որ Քրիստոսի խորհրդի համար է.)

5 Որ ուրիշ դարերում մարդկանց զաւակներին ցոյց չ’տրուեցաւ. ինչպէս հիմա իր սուրբ առաքեալներին եւ մարգարէներին յայտնուեցաւ՝ Հոգով.

6 Որ հեթանոսները ժառանգակիցներ եւ մարմնակիցներ են, եւ Քրիստոսումն խոստմունքի մասնակից՝ աւետարանովը։

7 Որի ես սպասաւորը եղայ՝ Աստուծոյ շնորհքի պարգեւի պէս՝ որ տրուեցաւ ինձ, նորա զօրութեան ներգործելու պէս.

8 Ինձ՝ ամեն սուրբերի յետինիս՝ տրուեցաւ այս շնորհքը, որ հեթանոսների մէջ աւետարանեմ Քրիստոսի անքննելի հարստութիւնը.

9 Եւ ամենին լուսաւորեմ, թէ ի՞նչ է այն խորհրդի տնտեսութիւնը, որ յաւիտեաններից հետէ ծածկուած էր Աստուծոյ մօտ՝ որ ամեն բան ստեղծեց (Յիսուս Քրիստոսով)։

10 Որ հիմա իշխանութիւններին եւ պետութիւններին երկնաւորներումն եկեղեցու ձեռովը յայտնուի Աստուծոյ բազմապատիկ իմաստութիւնը,

11 Այն յաւիտենական յառաջադրութեան պէս, որ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովն արաւ.

12 Որով ունինք համարձակութիւնը եւ յուսով մօտենալը նորան հաւատալով։

13 Վասն որոյ աղաչում եմ, որ չ’ձանձրանաք իմ նեղութիւններումը, ձեզ համար որ ձեր փառքն է։

14 Սորա համար կրկնում եմ իմ ծունկերը մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջին,

15 Որից ամեն նահապետութիւն երկնքումը եւ երկրումս անուն է առնում,

16 Որ իր փառքի հարստութեան պէս տայ ձեզ, որ զօրութեամբ հաստատուիք իր Հոգու ձեռովը ներսի մարդումը։

17 Որ Քրիստոսը հաւատքով բնակուի ձեր սրտերումը. Եւ դուք սիրով արմատ գցած եւ հաստատուած լինիք։

18 Որ ամեն սուրբերի հետ իմանաք, թէ ի՞նչ է լայնութիւնը եւ երկայնութիւնը եւ բարձրութիւնը եւ խորութիւնը.

19 Որ ճանաչէք Քրիստոսի սէրը որ ամեն գիտութիւնից գերազանց է. որ Աստուծոյ ամեն լիութիւնովը լցուիք։

20 Բայց նորան՝ որ կարող է առատութեամբ անել ամեն բաներից աւելի քան որ խնդրում ենք եւ իմանում, այն զօրութեան չափովը՝ որ մեզանում ներգործում է.

21 Նորան փառք լինի եկեղեցումը, որ Քրիստոս Յիսուսումն է, ամեն դարերում յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։

<< ← Prev Top Next → >>