Աստվածաշունչը, ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ, ղեկավար 4. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=11094&pid=50&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ ԵՓԵՍԱՑԻՆԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6

1 Բայց ասում եմ. Քանի ժամանակ որ ժառանգը երեխայ է՝ ծառայից ոչինչ տարբերութիւն չ’ունի, թէ եւ ամեն բանի տէր է։

2 Բայց վերակացուների եւ տնտեսների ներքեւ է մինչեւ հօր որոշած ժամանակը։

3 Այնպէս էլ մենք, քանի որ երեխաներ էինք՝ աշխարհքի սկզբունքների ներքեւ ծառայութեան մէջ էինք։

4 Բայց երբոր ժամանակի լրումն եկաւ, Աստուած ուղարկեց իր Որդին՝ կնկանից ծնուած՝ եւ օրէնքի ներքեւ եղած,

5 Որ օրէնքի տակ լինողներին փրկէ, որ որդեգրութիւնն ընդունենք։

6 Եւ որովհետեւ դուք որդիք էք, Աստուած իր Որդու Հոգին ուղարկեց ձեր սրտերի մէջ, որ աղաղակում է Աբբա Հայր։

7 Ուրեմն այլ եւս ծառայ չես՝ այլ որդի. եւ եթէ որդի՝ Աստուծոյ ժառանգ էլ Քրիստոսով։

8 Բայց այն ժամանակ որ Աստուծուն չ’գիտէիք, ծառայում էիք նորանց որ ի բնէ աստուածներ չեն։

9 Բայց հիմա որ ճանաչեցիք Աստուծուն, մանաւանդ թէ Աստուածանից ճանաչուեցաք, ի՞նչպէս էք կրկին ետ դառնում դէպի այն տկար եւ աղքատ սկզբունքները, որոնց կամենում էք դարձեալ ծառայել։

10 Օրեր էք զանազանում եւ ամիսներ եւ ժամանակներ եւ տարիներ։

11 Վախենում եմ ձեզանից՝ որ մի գուցէ զուր տեղն աշխատեցի ձեր միջումը։

12 Ինձ նման եղէք, որովհետեւ ես էլ ձեզ նման եմ. Եղբարք, աղաչում եմ ձեզ, դուք ինձ ոչ մի վնաս չէք տուել։

13 Եւ գիտէք որ մարմնի տկարութիւնով աւետարանեցի ձեզ առաջի անգամը.

14 Եւ իմ փորձանքն՝ որ իմ մարմնումն էր, չ’անարգեցիք եւ չ’արհամարհեցիք, այլ ինչպէս Աստուծոյ հրեշտակ ընդունեցիք ինձ՝ ինչպէս Քրիստոս Յիսուսին։

15 Արդ ի՞նչ էր այն ձեր երանութիւնը. Որովհետեւ վկայում եմ ձեզ համար, որ եթէ կարելի էր՝ ձեր աչքերն էլ կ’հանէիք եւ ինձ կ’տայիք։

16 Ուրեմն թշնամի՞ եղայ ձեզ՝ ձեզ հետ ճշմարիտը խօսելովս։

17 Նախանձով են ձեզ համար, ոչ թէ ’ի բարին. Այլ կամենում են արգելել մեզ որ նորանց համար նախանձաւոր լինիք։

18 Սակայն լաւ է բարի բանում ամեն ժամանակ նախանձաւոր լինել, եւ ոչ թէ միայն երբ որ ձեզ մօտ լինեմ։

19 Իմ որդեակներ, որ ձեզ կրկին ծնում եմ ցաւով, մինչեւ որ Քրիստոսը կերպարանուի ձեզանում։

20 Կամենում էի որ հիմա ձեզ մօտ գամ եւ ձայնս փոխեմ. Որովհետեւ տարակուսած եմ ձեզ համար։

21 Ասեցէք ինձ դուք, որ կամենում էք օրէնքի տակ լինել, օրէնքը չէ՞ք լսում։

22 Որովհետեւ գրուած է, թէ Աբրահամը երկու որդիք ունէր, մինն աղախնիցը, եւ միւսն ազատիցը։

23 Բայց նա որ աղախնիցն էր՝ մարմնի կողմանէ էր ծնուած, եւ նա որ ազատիցն՝ խոստմունքի համեմատ։

24 Այս բաները այլաբանօրէն են. Որ նորանք երկու կտակարաններն են, մէկը Սինա սարիցը ծառայութեան մէջ ծնուած՝ որ է Հագարը։

25 Որովհետեւ Հագարը Սինա սարն է՝ Արաբիայումն, որ հաւասար է այժմեան Երուսաղէմին, որ իր զաւակներովը հանդերձ ծառայ է։

26 Բայց վերին Երուսաղէմն ազատ է, որ մեր ամենիս մայրն է։

27 Որովհետեւ գրուած է թէ, Ցնծա, ով ամուլ՝ որ չէիր ծնում, գոչիր եւ աղաղակիր դու՝ որ ծնելու ցաւ չէիր քաշում. Որովհետեւ աւելի շատ են թողուածի որդիքը քան թէ արամբիինը։

28 Իսկ մենք, եղբարք, Իսահակի պէս խոստմունքի որդիք ենք։

29 Բայց ինչպէս որ այն ժամանակ մարմնի կողմանէ ծնուածը հալածում էր նորան՝ որ հոգու կողմանէ էր, այնպէս էլ հիմա։

30 Բայց գի՞րքն ինչ է ասում. Դուրս հանիր աղախնին ու նորա որդուն. որ աղախնի որդին ժառանգութիւն չ’պիտի ստանայ ազատի որդու հետ։

31 Սորա համար, եղբարք, աղախնի որդիք չենք, այլ ազատի։

<< ← Prev Top Next → >>