Աստվածաշունչը, 2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ, ղեկավար 10. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=11087&pid=49&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

1 Բայց ես ինքս՝ Պօղոսս աղաչում եմ ձեզ Քրիստոսի հեզութիւնովն ու հանդարտութիւնովը, որ խոնարհ եմ երես առ երես ձեր միջումը լինելիս, իսկ հեռուից համարձակ եմ դէպի ձեզ։

2 Աղաչում եմ որ չ’լինի՝ թէ մօտից էլ այն վստահութիւնով համարձակ լինեմ որ համարում եմ յանդգնիլ մի քանիսի դէմ, որ մեզ համար կարծում են՝ թէ մարմնաւորապէս ենք վարվում։

3 Որովհետեւ թէ եւ մարմնով ենք վարվում, բայց մարմնաւորապէս չենք զինուորութիւն անում։

4 Որովհետեւ մեր զինուորութեան զէնքերը մարմնաւոր չեն, այլ Աստուծով զօրաւոր, բերդեր քանդելու. խորհուրդներ ենք քանդում,

5 Եւ ամեն բարձրութիւն՝ որ գոռոզանում է Աստուծոյ գիտութեան դէմ. Եւ գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։

6 Եւ պատրաստ ենք վրէժ առնելու ամեն անհնազանդութեան համար՝ երբ որ ձեր հնազանդութիւնը կատարեալ լինի։

7 Երեսի՞ էք նայում. եթէ մէկն իր անձի վերայ վստահ է թէ Քրիստոսինն է, թող իր մտքումն այս էլ մտածէ, թէ ինչպէս որ նա Քրիստոսինն է, այնպէս էլ մենք ենք Քրիստոսինը։

8 Որովհետեւ եթէ մի աւելի բան պարծենալու լինեմ մեր իշխանութեան համար որ Տէրը տուաւ մեզ՝ ձեր շինութեան եւ ոչ թէ կործանման համար, չեմ ամաչիլ։

9 Որ չ’երեւիմ իբր թէ վախեցնում եմ ձեզ այս թղթերովը։

10 Որովհետեւ թղթերը՝ ասում են՝ ծանր են եւ սաստիկ. բայց մարմնի կերպարանքը տկար՝ եւ խօսքն էլ անարգ։

11 Այնպիսին թող սա միտք անէ, թէ ինչպէս որ ենք հեռուանց խօսքով մեր թղթերովը, այնպէս էլ ենք մօտանց գործով։

12 Որովհետեւ չենք համարձակում մեր անձը կշռել եւ բաղդատել ոմանց հետ՝ որ իրանց անձերը գովելով յանձնարարում են. Այլ նորանք իրանցով իրանց անձերը չափելով, եւ իրանց անձերը իրանց հետ բաղդատելով, չեն հասկանում։

13 Բայց մենք չափից դուրս չենք պարծենում. Այլ այն կանոնի չափովը, որն Աստուած բաժանեց մեզ՝ հասնել մինչեւ ձեզ մօտ էլ,

14 Որ ոչ թէ իբր թէ ձեզ մօտ չ’հասած մեր անձերը երկայնացնում ենք. որովհետեւ մինչեւ ձեզ մօտ էլ հասանք Քրիստոսի աւետարանովը։

15 Եւ չափից դուրս չենք պարծենում՝ ուրիշների աշխատանքով, բայց յուսալով թէ ձեր հաւատքը աճելիս՝ մենք էլ կ’մեծանանք ձեզանում մեր կանոնի չափովը՝ առաւելութեամբ։

16 Որ ձեզանից այն կողմն էլ աւետարանը քարոզենք՝ եւ օտար կանոնով պատրաստուածների վերայ չ’պարծենանք։

17 Եւ ով որ պարծենում է՝ թող Տէրովը պարծենայ։

18 Որովհետեւ ոչ թէ իր անձը յանձնարարողն է ընտիր. այլ նա՝ որին Տէրն է յանձնարարում։

<< ← Prev Top Next → >>