Աստվածաշունչը, ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ, ղեկավար 14. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=11059&pid=47&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Բայց հաւատքի մէջ տկար լինողին ընդունեցէք առանց կարծիքների վերայ վիճելու։

2 Մէկը հաւատում է՝ թէ ամեն բան կարող է ուտել. Բայց տկարը բանջար է ուտում։

3 Ուտողը չ’անարգէ չ’ուտողին. Եւ չ’ուտողը չ’դատէ ուտողին. Որովհետեւ Աստուած ընդունեց նորան.

4 Դու ո՞վ ես՝ որ ուրիշի ծառային դատում ես. Իր Տիրոջ համար է կանգնում կամ ընկնում. Բայց կ’կանգնի, որովհետեւ Աստուած կարող է կանգնեցնել նորան։

5 Մէկը օրն օրից աւելի է համարում, իսկ միւսն ամեն օր մէկ է համարում. Ամեն մէկը թող իր միտքը հաճեցնէ։

6 Օրին մտիկ անողը Տիրոջ համար է մտիկ անում. Եւ օրին մտիկ չ՛անողը, Տիրոջ համար չէ մտիկ անում. Եւ ուտողը Տիրոջ համար է ուտում, որովհետեւ Աստուածանից գոհանում է. Եւ չ’ուտողը Տիրոջ համար չէ ուտում, եւ Աստուածանից գոհանում է։

7 Որովհետեւ մեզանից ոչ ով ինքն իրան համար չէ ապրում, եւ ոչ ով ինքն իրան համար չէ մեռնում։

8 Որովհետեւ եթէ ապրենք՝ Տիրոջ ենք ապրում, եւ եթէ մեռնենք՝ Տիրոջ ենք մեռնում. Ուրեմն թէ ապրենք եւ թէ մեռնենք՝ Տիրոջն ենք։

9 Վասնզի նոյն իսկ նորա համար էլ Քրիստոսը մեռաւ եւ կենդանացաւ՝ որ մեռելների եւ կենդանիների վերայ տիրէ։

10 Բայց դու ի՞նչու համար ես դատում քո եղբօրը, կամ ի՞նչու ես քո եղբօրն անարգում. որովհետեւ ամենս Քրիստոսի ատեանի առաջին պիտի կանգնենք։

11 Որովհետեւ գրուած է՝ Ես կենդանի եմ, ասում է Տէրը. Որ ամեն ծունկ ինձ պիտի կրկնուի եւ ամեն լեզու խոստովան լինի Աստուծուն։

12 Ուրեմն մեզանից ամեն մէկն իր անձի համար պիտի հաշիւ տայ Աստուծուն։

13 Այսուհետեւ այլեւս իրար չ’դատենք. Այլ աւելի այս դրէք ձեր մտքումը, որ եղբօր գլորում կամ գայթակղութիւն չ’դնէք։

14 Գիտեմ եւ հաստատ իմանում եմ Տէր Յիսուսումը, որ ոչ մի բան պիղծ չէ ինքն իրանով. բացի ով որ մի բան պիղծ է համարում, նորա համար պիղծ է։

15 Բայց եթէ կերակուրի պատճառով քո եղբայրը տրտմում է, դու այլ եւս նորա հետ սիրով չես վարվում, քո կերակուրովը մի կորցնիր նորան, որի համար Քրիստոսը մեռաւ։

16 Արդ ձեր բարի բանը չ’չարախօսուի։

17 Որովհետեւ Աստուծոյ արքայութիւնն ուտելիք եւ խմելիք չէ. Այլ արդարութիւն եւ խաղաղութիւն եւ ուրախութիւն Սուրբ Հոգովը։

18 Վասնզի նա որ սորանցում Քրիստոսին ծառայում է, Աստուծուն հաճելի է, եւ մարդկանց գովելի։

19 Ապա ուրեմն խաղաղութեան եւ միմեանց շինութեան բաների ետեւից գնանք։

20 Կերակուրի պատճառով մի քանդիր Աստուծոյ գործը. ամեն բան մաքուր է. Բայց չար է այն մարդի համար՝ որ գայթակղութիւն տալով է ուտում։

21 Լաւ է միս չ’ուտել եւ գինի չ’խմել, եւ այն բանը չ’անել՝ որ նորանով քո եղբայրը գլորվում է կամ գայթակղում է կամ տկարանում է։

22 Դու հաւա՞տք ունիս. Քեզ համար ունեցիր Աստուծոյ առաջին. երանի նորան՝ որ իր անձը չ’դատապարտէ նորանով, որ ընդունում է։

23 Իսկ նա որ խղճմտանք է անում, եթէ ուտէ դատապարտուած է, որովհետեւ հաւատքից չէ. եւ ամեն ինչ որ հաւատքից չէ, մեղք է։

<< ← Prev Top Next → >>