Աստվածաշունչը, ԱՄԲԱԿՈՒՄ, ղեկավար 3. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10905&pid=37&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԱՄԲԱԿՈՒՄ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ՆԱՒՈՒՄ ԱՄԲԱԿՈՒՄ ՍՈՓՈՆԻԱ

ղեկավար 1 2 3

1 Ամբակում մարգարէի աղօթքը։ Շիկիօնօթի վերայ։

2 Ով Տէր, լսել եմ քո լուրը եւ վախեցել, ով Տէր, վերանորոգիր քո գործը տարիների մէջ, տարիների մէջ իմացրու, եւ բարկութեան մէջ ողորմութիւն յիշիր։

3 Աստուած Թեմանիցն եկաւ, եւ Սուրբը՝ Փարան սարիցը. (Սէլայ.) նորա փառքը ծածկեց երկինքը, եւ նորա գովաբանութեամբը լցուաւ երկիրը։

4 Եւ պայծառութիւնը լոյսի պէս էր, ճառագայթներ ունէր իր կողմին, եւ այնտեղ էր նորա զօրութեան ծածկոյթը։

5 Նորա առաջին գնում էր ժանտախտը, եւ հրատագնապ տենդը դուրս էր գալիս նորա ոտների ետեւից։

6 Նա կանգնեց եւ չափեց երկիրը, նայեց եւ դողացրեց ազգերը, եւ պատառոտուեցան վաղեմի սարերը, խոնարհուեցան մշտական բլուրները, յաւիտենական ընթացք ունի նա։

7 Տագնապի տակ տեսայ Քուշանի վրանները, սարսեցին Մադիամի երկրի առագաստները։

8 Մի՞թէ գետերին է բարկացել Տէրը, կամ գետերին էր քո ցասումը, կամ ծովին՝ քո սրտմտութիւնը, որ հեծար ձիերիդ՝ փրկութեան կառքերիդ։

9 Բոլորովին մերկացաւ քո աղեղը, ցեղերին արած քո երդումների եւ խօսքի համեմատ. (Սէլայ.) գետերով պատառեցիր երկիրը։

10 Քեզ տեսան սարերը եւ դողացին, ջրի հեղեղը անցաւ. Անդունդը տուաւ իր ձայնը. դէպի վեր բարձրացրեց իր ձեռքերը։

11 Արեգակը, լուսինը, կանգնում են իրանց կայանումը, նորանք ընթանում են քո նետերի լոյսովը, քո նիզակի փայլուն պայծառութիւնովը։

12 Բարկութեամբ քայլում ես երկրի վերայ, սրտմտութեամբ ոտնակոխում ես ազգերին։

13 Դու դուրս եկար քո ժողովրդի փրկութեան համար, քո օծեալի փրկութեան համար, ջարդեցիր գլուխը անօրէնի տանիցը, հիմունքը մերկացնելով մինչեւ պարանոցը։ (Սէլայ։)

14 Դու ծակեցիր նորա գաւազանովը նորա զօրաւարների գլուխը, որոնք փոթորկի պէս յարձակվում են, որ ինձ ցրիւ տան. Որոնք ուրախութիւն ունին իբր թէ տնանկին ուտելու են ծածուկ տեղը։

15 Դու ճանապարհորդեցիր ծովումը քո ձիերովը, շատ ջրերի յորձանուտումը։

16 Լսեցի եւ ներսս սարսափեց, ձայնիցը դողացին շրթունքներս, փտութիւն մտաւ իմ ոսկորների մէջ, եւ ես սարսափեցի իմ տեղը, որ հանգստանամ նեղութեան օրը, երբոր ժողովրդի վերայ է գալիս նա, որ նորան նեղում է։

17 Թէեւ թզենին չծաղկի, եւ որթերի վերայ բերք չլինի, ձիթենու արդիւնքը ստէ, եւ արտերը կերակուր չտան, կտրուի ոչխարը փարախիցը, եւ արջառ չլինի գոմերումը,

18 Սակայն ես Տէրովը պիտի ցնծամ, պիտի իմ փրկութեան Աստուծովն ուրախանամ։ Գլխաւոր երաժշտին իմ նուագարաններով։

<< ← Prev Top Next >>