Աստվածաշունչը, ԴԱՆԻԷԼ, ղեկավար 7. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10856&pid=29&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԴԱՆԻԷԼ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԶԵԿԻԷԼ ԴԱՆԻԷԼ ՕՍԷԷ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

1 Բաբիլոնի Բաղդասար թագաւորի առաջի տարին Դանիէլն երազ տեսաւ, եւ իր անկողնումն՝ իր գլխի տեսիլքները. Յետոյ գրեց երազը. Գլխաւոր բանը ասեց։

2 Դանիէլը խօսեց եւ ասեց. Գիշերը տեսնում էի տեսիլքում եւ ահա երկնքի չորս կողմերը յարձակվում էին մեծ ծովի վերայ։

3 Եւ չորս մեծամեծ գազաններ ելան ծովիցը՝ տարբեր մէկզմէկից։

4 Առաջինը առիւծի պէս էր եւ արծիւի թեւեր ունէր. Եւ տեսնում էի մինչեւ որ նորա թեւերը պոկուեցան, եւ նա վեր առնուեցաւ երկրիցը, եւ ոտներին վերայ մարդի պէս կանգնեցուեցաւ, եւ մարդի սիրտ տրուեցաւ նորան։

5 Եւ ահա մի ուրիշ գազան՝ երկրորդը՝ արջի նման, եւ մէկ կողմի վերայ կանգնեց, եւ երեք կողքի ոսկորներ ունէր բերանումը ատամների մէջ, եւ այսպէս ասեցին նորան. Վեր կաց՝ շատ միս կեր։

6 Սորանից յետոյ նայում էի, եւ ահա մի ուրիշը ինձի նման, որի մէջքին չորս թռչնի թեւեր կային. Եւ չորս գլուխ ունէր գազանը. Եւ իշխանութիւն տրուեցաւ նորան։

7 Սորանից յետոյ տեսնում էի գիշերուայ տեսիլքում, եւ ահա մի չորրորդ գազան՝ ահեղ, սոսկալի եւ չափազանց զօրաւոր, որ երկաթի մեծ մեծ ատամներ ունէր, ուտում էր եւ փշրում եւ մնացածը ոտներովը կոխ էր տալիս, եւ նա տարբեր էր իրանից առաջ եղող բոլոր գազաններիցը. Եւ տասը եղջիւր ունէր։

8 Ես մտիկ էի տալիս այն եղջիւրներին, եւ ահա մի ուրիշ փոքր եղջիւր դուրս ելաւ նորանց մէջ, եւ այն առաջի եղջիւրներից երեքը խլուեցան նորա առաջիցը. Եւ ահա մարդի աչքերի պէս աչքեր կային այդ եղջիւրի վերայ եւ մի մեծ մեծ բաներ խօսող բերան։

9 Ես տեսնում էի մինչեւ որ աթոռներ դրուեցան, եւ Հինաւուրցը նստեց. նորա հագուստը՝ ձիւնի պէս սպիտակ, եւ նորա գլխի մազը՝ մաքւոր ասրի պէս. Նորա աթոռը կրակի բոց, նորա անիւները վառուած կարկ։

10 Մի կրակի գետ էր հոսում եւ գնում նորա առաջիցը. հազար հազարներ ծառայում էին նորան եւ բիւր բիւրեր կանգնած էին նորա առաջին. ատեանը նստեց եւ գրքերը բացուեցան։

11 Ես տեսնում էի, այն ժամանակ եղջիւրի խօսած մեծ մեծ խօսքերի համար, եւ մտիկ էի տալիս մինչեւ որ գազանը սպանուեցաւ եւ կորաւ նորա մարմինը, եւ տրուեցաւ կրակի բոցին։

12 Եւ միւս գազաններիցը առնուեցաւ նորանց իշխանութիւնը, եւ նորանց տրուած էր եղել մի կենաց երկարութիւն մինչեւ մի ժամ եւ ժամանակ։

13 Եւ տեսնում էի գիշերուայ տեսիլքներում, եւ ահա երկնքի ամպերով գալիս էր մարդի որդիի նման, եւ մինչեւ Հինաւուրցը եկաւ, եւ նորա առաջին մօտեցրին նորան։

14 Եւ նորան տրուեցաւ իշխանութիւն եւ պատիւ ու թագաւորութիւն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները նորան ծառայեն. Նորա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնիլ եւ նորա թագաւորութիւնը չի քանդուիլ։

15 Ես Դանիէլս վշտացայ սրտովս իմ միջումը, եւ իմ գլխի տեսիլքները ինձ խռովեցրին։

16 Ես մօտեցայ կանգնածներից մէկին եւ հարցրի այս բոլոր բաների իսկութիւնը. Եւ նա ասեց ինձ եւ բաների մեկնութիւնը իմացրեց ինձ։

17 Այս չորս մեծ գազանները՝ չորս թագաւորներ են վեր կենալու երկրիցը։

18 Իսկ թագաւորութիւնը առնելու են Բարձրեալի սուրբերը եւ ժառանգելու են թագաւորութիւնը մինչեւ յաւիտեանս յաւիտենից։

19 Յետոյ ուզեցի չորրորդ գազանի իսկութիւնն իմանալ, որ ամենիցը տարբեր էր եւ խիստ ահեղ, ատամները երկաթի եւ եղունգները պղնձի, ուտում էր, փշրում էր եւ մնացածը իր ոտներովը կոխ էր տալիս.

20 Եւ նորա գլխի վերայ տասը եղջիւրների մասին, եւ այն միւսի մասին, որ դուրս եկաւ եւ նորա առաջիցը երեքը ընկան, որ այս եղջիւրը աչքեր ունէր եւ մեծ մեծ բաներ խօսող բերան. Եւ նորա կերպարանքը մեծ էր քան թէ իր ընկերներինը։

21 Ես տեսնում էի, եւ այն եղջիւրը պատերազմ էր անում սուրբերի հետ, եւ նորանց յաղթեց։

22 Մինչեւ որ եկաւ Հինաւուրցը, եւ իրաւունք տրուեցաւ Բարձրեալի սուրբերին, եւ ժամանակը հասաւ որ սուրբերը առնեն թագաւորութիւնը։

23 Այսպէս ասեց. Չորրորդ գազանը չորրորդ թագաւորութիւն է լինելու երկրի վերայ, որ տարբեր պիտի լինի բոլոր թագաւորութիւններից, եւ պիտի ուտէ բոլոր երկիրը եւ նորան պիտի ոտնահարէ եւ փշրէ։

24 Եւ այն տասը եղջիւրները՝ այն թագաւորութիւնից տասը թագաւորներ են վեր կենալու, եւ նորանցից յետոյ մի ուրիշն է վեր կենալու, եւ նա տարբեր է լինելու առաջիններից, եւ նա երեք թագաւոր է կործանելու.

25 Եւ Բարձրեալին դէմ խօսքեր է խօսելու եւ Բարձրեալի սուրբերին հարստահարելու է, եւ խորհելու է որ ժամանակներն ու օրէնքները փոխէ, եւ նորանք պիտի նորա ձեռքը տրուին մինչեւ մի ժամանակ եւ (երկու) ժամանակներ եւ կէս ժամանակ։

26 Բայց ատեանը պիտի նստէ, եւ նորա իշխանութիւնը պիտի վեր առնեն, որ փչացնեն եւ կորցնեն իսպառ։

27 Եւ թագաւորութիւնն ու իշխանութիւնը եւ բոլոր երկնքի տակին եղող թագաւորութիւնների մեծութիւնը պիտի տրուի բարձրեալի սուրբերի ժողովրդին. նորա թագաւորութիւնը յաւիտենական թագաւորութիւն է եւ բոլոր իշխանութիւնները պիտի նորան ծառայեն եւ հնազանդեն։

28 Մինչեւ այստեղ է խօսքի վերջը. Ինձ Դանիէլիս շատ խռովեցնում էին իմ խորհուրդները, եւ գոյնս փոխուեցաւ իմ վերաս, եւ խօսքը պահեցի իմ սրտումը։

<< ← Prev Top Next → >>