1 Եւ այն օրը կասես. Ով Տէր, ես գովում եմ քեզ, որ ինձ վերայ բարկացար. Բարկութիւնդ ետ դառաւ, եւ ինձ մխիթարեցիր։
2 Ահա Աստուած է իմ փրկութիւնը. Ես յոյս ունիմ եւ չեմ վախենալ. Որովհետեւ իմ զօրութիւնն ու գովասանքը Տէր Եհովան է, եւ նա ինձ փրկութիւն եղաւ։
3 Եւ դուք ուրախութեամբ ջուր կքաշէք փրկութեան աղբիւրներիցը։
4 Եւ այն օրը կասէք. Գովեցէք Տիրոջը, կանչեցէք նորա անունը, պատմեցէք ազգերի մէջ նորա գործերը. Յիշեցէք որ բարձր է նորա անունը։
5 Օրհներգեցէք Տիրոջը, որ մեծամեծ բաներ է արել, սորանք իմացուած են բոլոր երկրումը։
6 Աղաղակիր եւ ցնծացիր, ով Սիօնի բնակչուհի, որովհետեւ մեծ է քո միջումը Իսրայէլի Սուրբը։ |