1 Եւ այն օրը եօթը կին պիտի մէկ մարդ բռնեն եւ ասեն. Մեր հացն ուտենք եւ մեր հագուստը հագնենք, միայն թէ քո անունը կոչուի մեզ վերայ. մեր նախատինքը վեր առ։
2 Այն օր Տիրոջ շառաւիղը կլինի զարդի եւ փառքի համար. Եւ երկրի պտուղը պարծանք ու պատիւ կլինի Իսրայէլի փրկուածների համար։
3 Եւ այնպէս պիտի լինի որ Սիօնի մնացածը եւ Երուսաղէմի մնացորդը սուրբ պիտի կոչուին. Ամենքը որ գրուած են կեանքի համար Երուսաղէմումը։
4 Երբոր Տէրը լուացած կլինի Սիօնի աղջկերանց աղտը, եւ Երուսաղէմի արիւնները նորա միջիցը մաքրած կլինի, իրաւունքի հոգով եւ այրող հոգով։
5 Եւ Տէրը կշինէ Սիօն սարի ամեն տեղերի վերայ եւ նորա ժողովքների վերայ՝ ցերեկով ամպ եւ մէգ, իսկ գիշերը փայլուն կրակի բոց. Որովհետեւ ամեն փառքի վերայ հովանի պիտի լինի։
6 Եւ նա վրան կդառնայ ցերեկը հովանի տալու համար տաքութեան դէմ, եւ ապաստանարան ու ծածկոց՝ մրրիկի եւ անձրեւի դէմ։ |