1 Ալէլուիա։ Տէրիցը կգոհանամ բոլոր սրտով ուղիղների ժողովքումը ու ժողովրդի մէջ։
2 Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են այն ամենին, որ սիրում են նորանց։
3 Փառք եւ գեղեցկութիւն են նորա գործերը, եւ նորա արդարութիւնը մնում է յաւիտեան։
4 Յիշատակ շինեց իր հրաշքների համար, ողորմած եւ գթած է Տէրը։
5 Կերակուր տուաւ իրանից վախեցողներին. Նա յաւիտեան յիշում է իր ուխտը։
6 Իր գործերի զօրութիւնը ցոյց տուաւ իր ժողովրդին՝ հեթանոսների ժառանգութիւնը նորանց տալով։
7 Նորա ձեռքի գործերը ճշմարտութիւն եւ իրաւունք են նորա բոլոր պատուիրանքները հաւատարիմ են։
8 Հաստատուած են յաւիտեանս յաւիտենից. Եւ շինուած են ճշմարտութիւնով եւ ուղղութիւնով։
9 Նա փրկութիւն ուղարկեց իր ժողովրդին. Իր ուխտը պատուիրեց յաւիտեան. սուրբ եւ ահաւոր է նորա անունը։
10 Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է. Բարի խոհեմութիւն է ամենի համար որ անում են նորան. Նորա օրհնութիւնը մնում է յաւիտեան։ |