Աստվածաշունչը, ԵՍԹԵՐ, ղեկավար 9. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10435&pid=19&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵՍԹԵՐ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ՆԷԵՄԻ ԵՍԹԵՐ ՅՈԲ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10

1 Եւ տասնեւերկուերորդ ամսի, այսինքն Ադար ամսի տասնեւերեքերորդ օրը, երբոր հասաւ թագաւորի խօսքը եւ հրամանը, որ կատարուէր, այն օրը որ Հրէաների թշնամիները յոյս ունէին նորանց վերայ տիրելու, ներհակը պատահեց, որ Հրէաներն իրանք տիրեցին իրանց ատողների վերայ։

2 Ասուերոս թագաւորի բոլոր գաւառներումը Հրէաները ժողովուեցան իրանց քաղաքներումը, որ ձեռք երկարացնեն իրանց չարիքն ուզողների վերայ. Եւ նորանց առաջին ոչ ով չէր դիմանում. Որովհետեւ նորանց վախն ընկել էր բոլոր ազգերի վերայ։

3 Եւ բոլոր գաւառապետները, կուսակալները, եւ իշխաններն ու թագաւորի գործակալներն օգնում էին Հրէաներին, որովհետեւ Մուրթքէի վախն ընկել էր նորանց վերայ։

4 Նորա համար որ Մուրթքէն մեծ էր թագաւորի պալատումը, եւ նորա համբաւը տարածուել էր ամեն գաւառներում. Որովհետեւ այդ Մուրթքէ մարդը գնալով մեծանում էր։

5 Եւ Հրէաները ջարդ տուին իրանց բոլոր թշնամիներին սրով ջարդելով, սպանելով եւ փչացնելով, եւ իրանց ատողներին իրանց ուզածին պէս արին։

6 Եւ Հրէաները Շուշան մայրաքաղաքումը հինգ հարիւր մարդ սպանեցին փչացրին։

7 Նաեւ Փարսանդաթային, Դաղփոնին, Ասփաթային,

8 Փորաթային, Ադալիային, Արիդաթային,

9 Փարմասթային, Արիսային, Արիդային, եւ Վայեզաթային.

10 Հրէաների թշնամի՝ Ամադաթայի որդի համանի տասը որդկանցը սպանեցին, բայց աւարին ձեռք չերկարացրին։

11 Այն օրը Շուշան մայրաքաղաքումն սպանուածների թիւը եկաւ թագաւորի առաջը։

12 Եւ թագաւորն ասեց Եսթեր թագուհիին. Շուշան մայրաքաղաքումը Հրէաները սպանել եւ փչացրել են հինգ հարիւր մարդ եւ Համանի տասը որդկանցը. Ապա թագաւորի միւս գաւառներումն ինչե՜ր են արել. Դարձեալ ի՞նչ է քո խնդիրքը, եւ պիտի տրուի քեզ, եւ դեռ ի՞նչ է քո ուզածը, պիտի կատարուի։

13 Եւ Եսթերն ասեց. Եթէ հաճոյ է թագաւորին, թող էգուց էլ Շուշանումն եղող Հրէաներին տրուի որ այսօրուայ օրէնքի համեմատ անեն՝ Համանի տասը որդկանցը կախեն փայտից.

14 Եւ թագաւորն ասեց որ այնպէս կատարուի, եւ հրամանը հրատարակուեցաւ Շուշանումը, եւ Համանի տասը որդկանցը կախեցին։

15 Եւ Շուշանումն եղող Հրէաները Ադար ամսի տասնեւչորսերորդ օրն էլ ժողովուեցան եւ Շուշանում երեք հարիւր մարդ սպանեցին, բայց աւարին ձեռք չերկարացրին։

16 Եւ թագաւորի գաւառներումն եղող մնացեալ Հրէաները ժողովուեցան եւ դէմ կացին իրանց անձերի համար եւ հանգստացան իրանց թշնամիներիցը եւ սպանեցին իրանց ատողներիցը եօթանասունեւհինգ հազար մարդ, բայց աւարին ձեռք չերկարացրին։

17 Ադար ամսի տասնեւերեքին եղաւ այս, եւ նոյն ամսի տասնեւչորսին հանգստացան, եւ նորան խնջոյքի եւ ուրախութեան օր արին։

18 Եւ Շուշանումն եղող Հրէաները ժողովուեցան այն ամսի տասնեւերեքին եւ տասնեւչորսին եւ հանգստացան տասնեւհինգին, եւ նորան խնջոյքի ու ուրախութեան օր արին։

19 Սորա համար գիւղացի Հրէաները որ բնակվում են դաշտաքաղաքներում, տօնում են Ադար ամսի տասնեւչորսերորդ օրը ուրախութեամբ եւ խնջոյքով տօնախմբութեան օր, եւ իրար ընծաներ են ուղարկում։

20 Եւ Մուրթքէն գրեց այս բաները եւ նամակներ ուղարկեց Ասուերոս թագաւորի բոլոր գաւառներումն եղող մօտ եւ հեռու Հրէաներին,

21 Որ իրանց վերայ դնեն՝ որ Ադար ամսի տասնեւչորսերորդ օրը եւ տասնեւհինգերորդ օրը տօնեն տարուէ տարի։

22 Իբրեւ այնպիսի օրեր որոնցում Հրէաները հանգստացան իրանց թշնամիներից եւ իբրեւ այնպիտի ամիս որ նորանց համար տրտմութիւնը ուրախութեան եւ սուգը տօնախմբութեան փոխուեցաւ. Որ նորանց տօնեն իբրեւ խնջոյքի եւ ուրախութեան օրեր եւ իրար ընծաներ ուղարկեն եւ աղքատներին պարգեւներ.

23 Եւ Հրէաներն ընդունեցին ինչ որ սկսել էին անել եւ ինչ որ Մուրթքէն նորանց գրել էր.

24 Որովհետեւ բոլոր Հրէաների թշնամի Աագագցի Ամադաթայի՝ որդի Համանը խորհեց որ Հրէաներին կորցնէ եւ Փուր՝ այսինքն վիճակ էր գցել որ նորանց բնաջինջ անէ եւ կորցնէ։

25 Բայց երբոր Եսթերը գնաց թագաւորի առաջին, թագաւորը հրամայեց հրովարտակով, որ Համանի չար հնարքը, որ հնարել էր Հրէաների մասին, նորա գլխին դառնայ. Եւ նորան եւ նորա որդկանցը կախեցին փայտի վերայ։

26 Սորա համար այս օրերին Փուրիմ են ասում՝ Փուրի անուան պատճառով. Սորա համար այս թղթի բոլոր խօսքերի պատճառովը եւ ինչ որ իրանք տեսան սորան վերաբերմամբ եւ ինչ որ իրանց պատահեց,

27 Հրէաները որոշեցին եւ ընդունեցին իրանց վերայ եւ իրանց զաւակների վերայ եւ բոլոր իրանց հետ միացողների վերայ որ զանց չանեն այս երկու օրը տօնել նորանց գրուածքին եւ նորանց ժամանակին համեմատ իւրաքանչիւր տարի։

28 Եւ այս օրերը պէտք է յիշուին եւ տօնուին ամեն դարերում, ամեն ազգատոհմերում, ամեն գաւառներում եւ ամեն քաղաքներում. Եւ այս Փուրիմ օրերը Հրէաների միջիցը պակաս չլինին եւ նորանց յիշատակը չվերանայ նորանց սերունդիցը։

29 Եւ Աբիքէլի աղջիկ Եսթեր թագուհին եւ Հրէայ Մուրթքէն բոլոր սաստկութեամբ գրեցին այս երկրորդ թուղթը Փուրիմը հաստատելու համար.

30 Եւ նա նամակներ ուղարկեց բոլոր Հրէաներին, Ասուերոսի թագաւորութեան հարիւր քսանեւեօթը գաւառները խաղաղութեան եւ ճշմարտութեան խօսքերով.

31 Որ պահեն այս Փուրիմի օրերն իրանց ժամանակներին ինչպէս որ նորանց վերայ դրին Հրէայ Մուրթքէն եւ Եսթեր թագուհին, եւ ինչպէս որ նորանք դրին իրանցանձերի վերայ եւ իրանց սերունդի վերայ ծոմապահութեան եւ իրանց աղաղակի մասին։

32 Եւ Եսթերի հրամանը հաստատեց այս Փուրիմի բաները, եւ գրուեցաւ գրքի մէջ։

<< ← Prev Top Next → >>