Աստվածաշունչը, Ա ԵԶՐԱՍ, ղեկավար 6. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10409&pid=17&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / Ա ԵԶՐԱՍ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ Ա ԵԶՐԱՍ ՆԷԵՄԻ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10

1 Այն ժամանակ Դարեհ թագաւորը հրաման արաւ, եւ որոնեցին դիւանատանը, ուր որ գանձերը դնում էին Բաբիլոնում։

2 Եւ գտնուեցաւ մարաց գաւառի Եկբատանայում, պալատումը մէկ տոմս, եւ այսպէս էր գրուած նորանում՝ յիշատակարան.

3 Կիւրոս թագաւորի առաջին տարին Կիւրոս թագաւորը հրաման արաւ Երուսաղէմումն եղող Աստուծոյ տան մասին. Այն տունը շինուի իբրեւ տեղի ուր որ զոհեր են մատուցանում, եւ նորա հիմերը հաստատուին. Նորա բարձրութիւնը վաթսուն կանգուն, նորա լայնութիւնը վաթսուն կանգուն.

4 Մեծ քարերից՝ երեք կարգ, եւ նոր փայտից՝ մէկ կարգ. Եւ ծախքը արքունիքից տրուի։

5 Նաեւ Աստուծոյ տան ոսկեղէն եւ արծաթեղէն անօթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղէմումն եղող տաճարից եւ բելեր Բաբիլոն, ետ տրուին եւ գնան Երուսաղէմի տաճարը՝ իրանց տեղը, եւ դրուին Աստուծոյ տանը։

6 Ուրեմն Գետի այն կողմի իշխան Թաթանայի, Սադրաբուզան, եւ Գետի այն կողմի եղող նորանց ընկերները Ափարսաքացիք, հեռանան այդ տեղից.

7 Թոյլ տուէք այդ Աստուծոյ տան գործը. Հրէաների նախարարը եւ Հրէաների ծերերը շինեն այդ Աստուծոյ տունը իր տեղը։

8 Եւ ինձանից հրաման է տրվում, թէ ինչ պէտք է անէք Հրէաների ծերերին այդ Աստուծոյ տունը շինելիս այսինքն արքունի կալուածքից՝ Գետի այն կողմի տուրքից շուտով տրուին ծախքերն այն մարդկանցը, որ արգելք չլինի։

9 Եւ ինչ որ պէտք է թէ զուարակներ թէ խոյեր եւ թէ գառներ երկնքի Աստուծուն ողջակէզի համար, նաև ցորեն, աղ, գինի եւ իւղ, ինչպէս որ ասեն Երուսաղէմումն եղող քահանաները, նորանց տրուի օր ըստ օրէ անպակաս։

10 Որ երկնքի Աստուծուն անուշահոտ զոհեր մատուցանեն, եւ աղօթեն թագաւորի եւ նորա որդկանց կեանքի համար։

11 Եւ ինձանից հրաման է տրվում, թէ ով որ փոխէ այս պատգամը, նորա տանիցը մի փայտ հանեն, եւ նա վեր հանուելով նորա վերայ բեւեռուի, եւ նորա տունը այդ պատճառով աղբանոց շինուի։

12 Եւ այն Աստուծոը որի անունը բնակվում է այնտեղ, կործանէ այն ամեն թագաւորին եւ ժողովրդին որոնք իրանց ձեռքը մեկնեն փոխելու որ այս Աստուծոյ տունը աւերեն որ Երուսաղէմումն է։ Ես Դարեհս տուի այս հրամանը. Շուտով կատարուի։

13 Այն ժամանակ Գետի այս կողմի իշխանը Թաթանային, Սաթրաբուզանը եւ նորանց ընկերները՝ ինչպէս որ Դարեհ թագաւորը հրաման էր ուղարկել, շուտով այնպէս արին։

14 Եւ Հրէաների ծերերը շինում էին եւ յաջողվում Անգէ մարգարէի եւ Ադդովի որդի Զաքարիայի մարգարէութիւնովը, եւ շինեցին ու վերջացրին Իսրայէլի Աստուծոյ հրամանովը եւ Պարսից Կիւրոս, Դարեհ եւ Արտաշէս թագաւորի հրամանովը։

15 Եւ լրացաւ այս տունը Ադար ամսուայ երրորդ օրը, որ Դարեհ թագաւորի թագաւորութեան վեցերորդ տարին էր։

16 Եւ Իսրայէլի որդիքը՝ քահանաները եւ Ղեւտացիները եւ միւս գերութիւնից եկողները այս Աստուծոյ տան նաւակատիքն արին ուրախութիւնով։

17 Եւ Աստուծոյ տան նաւակատիքի համար զոհեցին հարիւր զուարակ, երկու հարիւր խոյ, չորս հարիւր գառն եւ բոլոր Իսրայէլի համար իբրեւ մեղքի պատարագ Իսրայէլի ցեղերի թիւովը այծերից տասնեւերկու նոխազ։

18 Եւ քահանաներին իրանց կարգերովը եւ Ղեւտացիներին իրանց դասերովը դրին Երուսաղէմումն եղող Աստուծոյ տան պաշտօնի վերայ ինչպէս որ գրուած է Մովսէսի գրքումը։

19 Եւ գերութիւնից եկողները զատիկը կատարեցին առաջին ամսուայ տասնեւչորսին,

20 Որովհետեւ քահանաներն ու Ղեւտացիները միասին սրբուեցան՝ ամենքը մաքուր էին, եւ մորթեցին զատիկը բոլոր գերութիւնից եկողների համար եւ իրանց եղբայրների համար՝ քահանաների եւ իրանց համար։

21 Եւ գերութիւնից ետ դառած Իսրայէլացիք եւ այն երկրի ազգերի պղծութիւնից ամեն ով որ բաժանուել եկել էր նորանց մօտ Իսրայէլի Տէր Աստուծուն խնդրելու համար, կերան։

22 Եւ եօթն օր բաղարջակերաց տօնը կատարեցին ուրախութիւններով, որովհետեւ Տէրը նորանց ուրախացրել էր. Եւ Ասորեստանի թագաւորի սիրտը դարձրեց դէպի նորանց՝ նորանց ձեռքը Աստուծոյ տան գործքումը ուժովացնելու համար։

<< ← Prev Top Next → >>