Աստվածաշունչը, ՂԵՒՏԱԿԱՆ, ղեկավար 25. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10115&pid=5&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՂԵՒՏԱԿԱՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ ԹՈՒԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ Սինա սարումն ասելով.

2 Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Երբոր այն երկիրը մտնէք՝ որ ես ձեզ պիտի տամ, թող այն երկիրը՝ հանգստութեան շաբաթ պահէ Եհովայի համար։

3 Վեց տարի քո արտը վարես, եւ քո այգին վեց տարի յօտես, եւ նորա արդիւնքը ժողովես.

4 Բայց եօթներորդ տարին երկրի համար հանգստութեան շաբաթ, այսինքն Եհովայի համար շաբաթ լինի. Քո արտը պիտի չվարես, եւ քո այգին չյօտես։

5 Քո հունձքի ինքնեկը պիտի չհնձես, եւ քո չյօտած այգու խաղողները չժողովես. Հանգստութեան տարի լինի այն երկրի համար։

6 Եւ երկրի շաբաթը ձեզ համար կերկուր լինի, քեզ համար եւ քո ծառայի համար եւ քո աղախնի համար եւ քո վարձկանի համար, եւ քեզ մօտ պանխտացող օտարականի համար։

7 Եւ քո անասունների եւ քո երկրի մէջ եղած կենդանիների համար կերակուր լինի նորա բոլոր արդիւնքը։

8 Եւ դու քեզ համար տարիների եօթը շաբաթ համարես, այսինքն եօթն անգամ եօթը տարի. Եւ տարիների եօթը շաբաթների ժամանակը քառասունեւինը տարի պիտի լինեն քեզ համար։

9 Եւ փողի ձայն հնչեցնես եօթներորդ ամսուայ տասնին, քաւութեան օրը ձեր բոլոր երկրումը հնչեցնէք փողը։

10 Եւ յիսուներորդ տարին սրբէք, եւ երկրի վերայ նորա բոլոր բնակիչների համար ազատութիւն հրատարակեցէք. Սա ձեզ համար Յոբելեան լինի եւ ձեզանից ամեն մէկն իր ստացուածքին դառնայ, եւ ձեզանից ամեն մէկն իր ազգատոհմին դառնայ։

11 Այս յիսուներորդ տարին Յոբելեան տարի լինի ձեզ համար. Ոչ ցանէք ոչ էլ ինքնեկ բուսածը յօտէք, եւ ձեր չյօտացիծը չժողովէք։

12 Որովհետեւ Յոբելեան է. Նա ձեզ համար սուրբ լինի. Արտիցը նորա արդիւնքը ուտէք։

13 Այս Յոբելեան տարին ձեզանից ամեն մէկը իր ստացուածքին դառնայ։

14 Եւ եթէ քո դրացուն մի բան ծախելու լինես, կամ քո դրացու ձեռքիցը ծախու առնելու լինես, ձեզանից մէկն իր ընկերին անիրաւութիւն չանէ։

15 Յոբելեանից յետոյ եղած տարիների հաշիւովը ծախու առնես քո դրացուցը. Արդիւնքի տարիների հաշիւովը պիտի ծախէ քեզ վերայ։

16 Տարիների շատութեան համեմատ պիտի աւելացնես նորա գինը, եւ տարիների քիչութեան համեմատ պիտի պակասեցնես նորա գինը. Որովհետեւ նա արդիւնքի հաշիւովն է ծախում քեզ վերայ։

17 Եւ իրար անիրաւութիւն չանէք, եւ քո Աստուածանից պիտի վախես. Որովհետեւ ես եմ Եհովան ձեր Աստուածը։

18 Եւ իմ կանոններն անէք, եւ իմ դատաստանները պահէք եւ անէք նորանց. Եւ այն երկրի մէջ ապահովութեամբ կբնակուէք։

19 Եւ երկիրն իր արդիւնքը կտայ, եւ մինչեւ ձեր կշտանալը կուտէք. Եւ նորա մէջ ապահովութեամբ կբնակուէք։

20 Եւ եթէ ասէք. Թէ Եօթներորդ տարին ի՞նչ կուտենք. Ահա պիտի չվարենք եւ մեր արդիւնքները պիտի չժողովենք.

21 Սակայն ես կհրամայեմ իմ օրհնութեանը ձեզ համար վեցերորդ տարին, եւ երեք տարուայ արդիւնք կտայ։

22 Եւ ութերորդ տարին վար կանէք, եւ հին արդիւնքիցը կուտէք մինչեւ իններորդ տարին. Մինչեւ նորա արդիւնքի հասնելը՝ հինիցը կուտէք։

23 Եւ երկիրը պիտի չծախուի մշտնջենապէս. Որովհետեւ երկիրը իմն է, եւ դուք ինձ մօտ պանդուխտներ եւ հիւրեր էք։

24 Եւ ձեր կալուածքի բոլոր երկրումը փրկանք պիտի տաք երկրի համար։

25 Եթէ քո եղբայրն աղքատանայ՝ եւ իր ստացուածքիցը ծախէ, եւ նորա մօտիկ ազգականը նորա մօտ գայ, նա իր եղբօր ծախածը փրկէ։

26 Եւ եթէ մի մարդ փրկող չունի, եւ իր ձեռքը չէ հասնում որ նորան փրկէ,

27 Այն ժամանակ իր ծախելուցը հաշիւ անէ տարիները, եւ աւելորդը ետ տայ այն մարդին՝ որի վերայ ծախել էր, եւ դարձեալ իր ստացուածքը լինի։

28 Բայց եթէ ձեռքը չհասնէ նորան ետ տալու, այն ժամանակ իր ծախած բանը ծախու առնողի ձեռին մնայ մինչեւ Յոբելեան տարին, եւ Յոբելեանումը դուրս գայ, եւ իր ստացուածքը դառնայ։

29 Եւ եթէ մէկը պարսպաւոր քաղաքի մէջ մի բնակուելու տուն ծախէ, նորան ծախելուցը մինչեւ մի կատարեալ տարի լինի նորա փրկելը. Նորա փրկելը մէկ տարուայ մէջ լինի։

30 Եւ եթէ այն բոլոր տարուայ լրանալումը նա չփրկուի, այն ժամանակ պարսպաքաղաքումն եղած տունը միշտ ծախու առնողինը պիտի մնայ իր ազգերի մէջ։ Յոբելեան տարումը պիտի ետ չդառնայ.

31 Բայց շուրջը պարսպաւոր չեղած գիւղաքաղաքների տները երկրի արտերի պէս պիտի համարուին. Նորանց համար փրկուիլ լինի, եւ Յոբելեան տարին պիտի ետ դառնան։

32 Իսկ Ղեւտացիների քաղաքների մէջ իրանց կալուածքի քաղաքների տները Ղեւտացիները միշտ կարող լինին փրկել։

33 Եւ եթէ մէկը Ղեւտացիներից ծախու առնելու լինի, այն ժամանակ ծախուած տունը իր կալուածքը եղող քաղաքի մէջ Յոբելեան տարին պիտի ետ դառնայ. Որովհետեւ Իսրայէլի որդկանց մէջ Ղեւտացիների քաղաքների տներն իրանց կալուածքն են։

34 Բայց իրանց քաղաքների անդերի արտերը պիտի չծախուին, որովհետեւ նորանց յաւիտենական կալուածքն է այն։

35 Եւ եթէ քո եղբայրը աղքատանայ՝ եւ նորա ձեռքը քեզ մօտ տկարանայ, նորան պիտի օգնես իբրև օտարական եւ պանդուխտ, որ քեզ մօտ ապրի։

36 Վաշխ եւ տոկոսիք չառնես նորանից, այլ վախես քո Աստուածանից, որ եղբայրդ քեզ մօտ ապրի։

37 Փողդ վաշխով պիտի չտաս նորան, եւ կերակուրդ տոկոսիքով չտաս։

38 Ես եմ Եհովան ձեր Աստուածը, որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեցի՝ Քանանի երկիրը ձեզ տալու համար, եւ ձեզ Աստուած լինելու համար։

39 Եւ եթէ եղբայրդ քեզ մօտ աղքատանայ, եւ իրան ծախէ քեզ վերայ, նորան չծառայեցնես ծառայի ծառայութիւնով.

40 Վարձկանի կամ պանդուխտի պէս լինի նա քեզ մօտ. Մինչեւ Յոբելեան տարին ծառայէ քեզ։

41 Եւ յետոյ քո մօտիցը դուրս գայ, ինքն եւ իր որդիքն իր հետ, եւ իր ազգատոհմի մօտ ետ դառնայ, եւ իր հայրերի կալուածքի մօտ ետ դառնայ։

42 Որովհետեւ նորանք իմ ծառաներն են, որ Եգիպտոսի երկրիցը հանեցի. Նորանք ծառայի ծախուելու պէս չծախուին։

43 Խստութեամբ չիշխես նորա վերայ, այլ քո Աստուածանից վախես։

44 Եւ քո ծառան եւ աղախինը, որ պիտի ունենաս, ձեր շուրջը եղած ազգերիցը լինեն. Ծառայ եւ աղախին նորանցից ծախու առէք։

45 Նաեւ ձեզ մօտ բնակուող օտարականների զաւակներից, նորանցից ծախու առէք եւ ձեզ մօտ եղող նորանց ընտանիքներիցը որ ձեր երկրումը ծնուած են, եւ ձեր ստացուածքը լինեն.

46 Եւ ձեզանից յետոյ ձեր որդկանց ժառանգութեան ստացուածք լինելու համար թողէք նորանց, եւ միշտ գործածեցէք իբրեւ ձեր ծառաները. Բայց ձեր եղբարց՝ Իսրայէլի որդիների մասին՝ իրար վերայ խստութեամբ պիտի չիշխէք։

47 Եւ եթէ քեզ մօտ եղող օտարականը կամ պանդուխտը արստանայ, բայց նորա մօտ եկող քո եղբայրը աղքատանայ, եւ իրան ծախելու լինի քեզ մօտ պանդխտացող օտարականի, կամ այն օտարականի ընտանեաց մէկ ազգականի վերայ,

48 Նորա ծախուելուց յետոյ նա կարող է փրկուիլ. Իր եղբայրներիցը մէկը փրկէ նորան։

49 Նորա հօրեղբայրը կամ հօրեղբօրորդին փրկէ նորան. Կամ իր ազգատոհմի մէջ իր մօտիկ ազգականներից մէկը փրկէ նորան. Կամ եթէ նորա ձեռքը հասնէ թող ինքն իրան փրկէ։

50 Եւ հաշիւ անէ իրան ծախու առնողի հետ՝ նորա վերայ ծախուած տարուցը մինչեւ Յոբելեան տարին, եւ իրան փրկուելու փողը տարիների հաշիւովը լինի. Նորա ժամանակը վարձկանի ժամանակի պէս հաշւուի.

51 Եթէ տակաւին շատ տարի կայ, նորանց համեմատ իրան ծախուած գնիցն իր փրկանքը տայ.

52 Եւ եթէ քիչ տարի է մնացել մինչեւ Յոբելեան տարին նորա հետ հաշիւ անէ, և իր տարիների համեմատ իր փրկանքը տայ։

53 Տարեկան վարձկանի պէս պիտի համարուի նորա մօտ. Խստութեամբ չիշխէ նորա վերայ քո առաջին։

54 Եւ եթէ այս կերպերով չփրկուի, Յոբելեան տարումն դուրս գայ ինքը եւ իր որդիքը իր հետ.

55 Որովհետեւ իսրայէլի որդիքը իմ ծառաներն են. Եգիպտոսի երկրիցն իմ հանած ծառաներն են նորանք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

<< ← Prev Top Next → >>