Աստվածաշունչը, ՂԵՒՏԱԿԱՆ, ղեկավար 11. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10101&pid=5&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՂԵՒՏԱԿԱՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ ԹՈՒԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27

1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով նորանց.

2 Խօսեցէք իսրայէլի որդիների հետ եւ ասացէք. Այս են այն անասունները որ կարող էք ուտել՝ երկրի վերայ եղած բոլոր անասուններից.

3 Ամեն կճղակաւոր եւ կճղակը ճեղքուած որոճացող անասունը ուտէք։

4 Բայց որոճացողներիցը, եւ կճղակաւորներիցը սորանց պիտի չուտէք. Ուղտը, թէեւ նա որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա անմաքուր լինի ձեզ համար։

5 Եւ ճագարը, թէեւ որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, անմաքուր լինի ձեզ համար։

6 Եւ նապաստակը, թէեւ որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա անմաքուր լինի ձեզ համար։

7 Եւ խոզը, թէեւ կճղակաւոր է եւ ճեղքուած կճղակ ունի, բայց չէ որոճում, նա անամքուր լինի ձեզ համար։

8 Նորանց մսիցը չուտէք, եւ դիակներին չդպչէք. նորանք անմաքուր են ձեզ համար։

9 Ջրերի մէջ բոլոր եղածներիցը սորանք ուտեք. ջրերի մէջ՝ այսինքն ծովերի մէջ եւ գետերի մեջ. ամեն թեւ եւ թեփ ունեցողը ուտեք:

10 Բայց չուտեք այն ամենը, որ թեւ եւ թեփ չունին՝ ծովերի մէջ եւ գետերի մէջ ջրերի բոլոր զեռուններից՝ եւ ջրերի մէջ եղած բոլոր շնչաւոր կենդանիներից՝ պիղծ լինին ձեզ համար:

11 Եւ պիղծ լինին նորանք ձեզ համար. նորանց մսիցը պիտի չուտէ՛ք, եւ նորանց դիերիցը պիտի զզուիք:

12 Ջրերի մէջ եղած բոլոր անթեւ եւ անթեփ եղածները պիղծ լինին ձեզ համար:

13 Եւ թռչունների մեջ սորանցից զզուեցէք. նորանք չ՛ուտուին, պիղծ են. արծիվը, եւ պասկուճը, եւ գետարծիվը,

14 Եւ անգղը, եւ ցինը իր տեսակի պես,

15 Ամեն ագռավը իր տեսակի պես,

16 Եւ ջայլամը, եւ բուն, եւ որորը, եւ բազէն իր տեսակի պես,

17 Եւ հավպատիրը, եւ հողամաղը, եւ քաջահավը,

18 Եւ կարապը, եւ հավալուսը, եւ սեւ անգղը,

19 Եւ արագիլը, եւ քարադրը իր տեսակի պես, եւ յոպոպը, եւ չիղջը:

20 Ամեն չորս ոտքի վերայ գնացող թռչող զեռուն պիղծ լինի ձեզ համար:

21 Իսկ սորանց ուտէք. բոլոր չորս ոտքի վերայ գնացող թռչող զեռուններից՝ երկրի վերայ ոստոստալու համար իրանց ոտքերի վերայ ազդր ունեցողները:

22 Նորանցից սորանց ուտէք՝ մարախն իր տեսակի պես, եւ խարագուլը իր տեսակի պես, եւ օձամարտն իր տեսակի պես:

23 Բայց մնացած բոլոր չորս ոտքով թռչող զեռունները պիղծ լինեն ձեզ համար:

24 Եւ նորանցով դուք անմաքուր կլինի՛ք. ամեն նորանց դիակներին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր լինի:

25 Եւ ամեն նորանց դիակները վեր առնողը իր հանդերձները լուանա, եւ մինչև իրիկուն անմաքուր լինի:

26 Բոլոր անասունները որոնք կճղակաւոր են, բայց կճղակը չեղքուած չէ, եւ չեն որոճում, անմաքուր են ձեզ համար. ամեն նորանց դպչողը անմաքուր լինի:

27 Եւ բոլոր չորս ոտքի վերայ գնացող անասուններից իրանց թաթերի վերայ գնացողների ամենը անմաքուր լինի ձեզ համար. ամեն նորանց դիակներին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր լինի:

28 Եւ նորանց դիակները վեր առնողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի. նորանք անմաքուր են ձեզ համար:

29 Եւ երկրի վերայ սողացող սողունների մէջ սորանք անմաքուր լինեն ձեզ համար. աքիսը՝ եւ մուկը՝, եւ տիտեռը իր տեսակի պես,

30 Եւ անական՝ եւ քոյը՝ եւ լեթատն՝ եւ խոմէթը՝ եւ գետնառիւծը:

31 Բոլոր սողացողների մէջ ձեզ համար անմաքուրները սորանք են. ամեն ով որ նորանց մեռածին դպչի, մինչեւ իրիկուն անմաքուր լինի:

32 Եւ ամեն ինչ բանի վերայ որ նորանց մէկ մեռածը ընկնի, թե փայտի աման լինի կամ հանդերձ՝ կամ մորթ կամ քուրձ ինչ տեսակ գործածական աման որ լինի՝ անմաքուր պիտի լինի. ջուրը պիտի գցուի այն, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի, եւ յետոյ մաքուր է:

33 Եւ ամեն ինչ հողի ամանի մէջ որ նորանցից ընկնելու լինի, ամեն ինչ որ նորա մէջ է՝ անմաքուր պիտի լինի, եւ այն ամանը պիտի կոտրէք:

34 Ամեն ուտուելու կերակուրը որի վերայ այն ջրիցը գայ, անմաքուր պիտի լինի, նոյնպէս ամեն այնպիսի ամանի մէջ եղած բոլոր խմուելու խմելիքը պիտի լինի:

35 Եւ ամեն բան՝ որի վերայ սորանց դիակն ընկնի, անմաքուր պիտի լինի. թե՛ թոնիր եւ թե՛ վառարան լինի՝ պիտի քանդուի. սորանք անմաքուր են, եւ անմաքուր պիտի լինեն ձեզ համար:

36 Բայց աղբիւրը եւ հորը եւ ջրակոյտը, մաքուր պիտի լինի. սակայն նորանց դիակներին դպչողը անմաքուր պիտի լինի:

37 Եւ եթէ նորանց դիակը ցանուելու սերմի վերայ ընկնի՝ նա մաքուր է:

38 Բայց եթէ սերմի վերայ ջուր դուրուած լինի եւ նորայ վերայ ընկնի նորանց դիակը նա ձեզ համար անմաքուր պիտի լինի:

39 Եւ եթէ ձեր ուտելու կենդանիներից մեկը մեռնի, նորա դիակին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր պիտի լինի:

40 Եւ նորա դիակիցն ուտողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի. եւ նորա դիակը վեր առնողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի:

41 Եւ երկրի վերայ սողացող ամեն սողունը պիղծ է, պիտի չ՛ուտուի:

42 Երկրի վերայ բոլոր սողացող սողուններից ամեն իր փորի վերայ գնացողը՝ կամ ամեն չորս ոտքի վերայ գնացողը՝ մինչեւ ամեն բազմոտանին պիտի չ՛ուտէք, որովհետեւ նորանք պիղծ են:

43 Ձեր անձերը չ՛պղծէք ոչ մի սողացող սողունով. նորանցով չ՛պղծուիք եւ անմաքուր չ՛դառնաք նորանցով:

44 Որովհետեւ ես եմ ձեր Եհովայ Աստուածը. ուրեմն սրբեցէք ձեր անձերը եւ սուրբ եղէք, ըստ որում ես սուրբ եմ. եւ չ՛պղծեք ձեր անձերը երկրի վերայ ոչ մի սողունով:

45 Որովհետեւ ես եմ Եհովան՝ որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեցի որ ձեզ համար Աստուած լինեմ եւ դուք սուրբ լինէք, որովհետեւ ես սուրբ եմ:

46 Այս է չորքոտանիների եւ թռչունների եւ ջրերի մէջ շարժող բոլոր շնչաւոր կենդանիների՝ եւ երկրի վերայ սողացող ամեն կենդանիների օրէնքը.

47 Անմաքուրի եւ մաքուրի մէջ եւ ուտուելու անասունի եւ չ՛ուտուելու անասունի մէջ տարբերություն անելու համար:

<< ← Prev Top Next → >>