Աստվածաշունչը, ՂԵՒՏԱԿԱՆ, ղեկավար 1. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10091&pid=5&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՂԵՒՏԱԿԱՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ ԹՈՒԵՐ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27

1 Եւ կանչեց Մովսէսին ու խօսեց նորա հետ Եհովան ժողովքի խորանիցն ասելով.

2 Խօսիր Իսրայէլի որդիների հետ, եւ ասիր նորանց. Եթէ ձեզանից մէկ մարդ զոհ մատուցանելու լինի Եհովային, ձեր զոհը արջառներից կամ հօտերից մատուցանէք։

3 Եթէ նորա զոհը ողջակէզ է արջառներիցը, արու անարատ մատուցանէ նորան. Եւ ժողովքի խորանի դրան մօտ մատուցանէ նորան՝ Եհովայի առաջին ընդունելի լինելու համար։

4 Եւ իր ձեռքը ողջակէզի գլխին դնէ, որ ընդունելի լինի իրան քաւութիւն լինելու համար։

5 Եւ զուարակը մորթէ Եհովայի առաջին. Եւ Ահարօնի որդիքը՝ քահանաները մատուցանեն արիւնը ու սրսկեն արիւնը ժողովքի խորանի դրան մօտ եղած սեղանի վերայ շուրջանակի։

6 Եւ ողջակէզը մաշկէ, եւ յօշոտէ նորան կտոր կտոր։

7 Եւ Ահարօն քահանայի որդիքը կրակ դնեն սեղանի վերայ, եւ փայտեր շարեն այն կրակի վերայ։

8 Եւ Ահարօնի որդիքը՝ քահանաները շարեն կտորները, գլուխը եւ ճարպը սեղանի վերայ եղած կրակի վերայի փայտերի վերայ։

9 Բայց նորա փորոտիքը եւ ոտքերը ջրով լուանայ, եւ քահանան այրէ ամենը սեղանի վերայ՝ իբրեւ ողջակէզ Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար։

10 Եւ եթէ նորա զոհը հօտերից՝ այսինքն ոչխարներից կամ այծերից է ողջակէզի համար, արու անարատ մատուցանէ նորան։

11 Եւ մորթէ նորան սեղանի մօտ հիւսիսային կողմումը Եհովայի առաջին. Եւ Ահարօնի որդիքը քահանաները սրսկեն նորա արիւնը սեղանի վերայ շուրջանակի։

12 Եւ յօշոտեն նորան կտոր կտոր, եւ գլուխը եւ ճարպը. Եւ քահանան շարէ նորանց սեղանի վերայ եղած կրակի վերայի փայտերի վերայ։

13 Եւ փորոտիքն ու ոտքերը ջրով լուանայ. Եւ քահանան ամենը բերէ եւ սեղանի վերայ այրէ. Սա ողջակէզ է՝ անուշահոտ պատարագ Եհովայի համար։

14 Եւ եթէ թռչուններից է նորա ողջակէզ զոհը Եհովայի համար, այն ժամանակ նա իրան զոհը տատրակներից կամ աղաւնու ձագերից մատուցանէ։

15 Եւ քահանան սեղանի մօտ բերէ նորան եւ նորա գլուխը ոլորէ, եւ սեղանի վերայ այրէ, եւ նորա արիւնը սեղանի կողմին քամուի։

16 Եւ նորա կտնարն իր աղբովը հանէ, եւ դէն գցէ նորան սեղանի արեւելեան կողմում եղած մոխրանոցի մէջ։

17 Եւ պատառէ նորան թեւերիցը առանց բաժանելու. Եւ քահանան այրէ նորան սեղանի վերայ՝ կրակի վերայի փայտերի վերայ. Սա ողջակէզ է՝ անուշահոտ պատարագ Եհովայի համար։

<< Prev Top Next → >>