Աստվածաշունչը, ԵԼՔ, ղեկավար 35. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10085&pid=4&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ Մովսէսը ժողովեց Իսրայէլի որդիների բոլոր ժողովքը, եւ ասեց նորանց. Սորանք են այն բաները որ Եհովան պատուիրեց որ անէք նորանց։

2 Վեց օր գործ գործուի, բայց եօթներորդ օրը սուրբ լինի ձեզ համար՝ այսինքն հանգստութեան շաբաթ Եհովայի համար. Այն օրը գործ գործողը պիտի մեռցնուի.

3 Շաբաթ օրը ձեր բոլոր բնակարաններումը կրակ չվառէք։

4 Եւ Մովսէսը խօսեց Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի հետ ասելով. Այս է այն բանը որ Եհովան պատուիրեց ասելով.

5 Ձեր միջիցն ընծայ առէք Եհովայի համար. ով որ սրտով կյօժարուի՝ թող Եհովային ընծան բերէ, ոսկի եւ արծաթ եւ պղինձ,

6 Եւ կապուտակ եւ ծիրանեգոյն եւ կրկնակի կարմիր եւ բարակ քթան եւ այծի մազ,

7 Եւ կարմիր ներկուած խոյի մորթեր, եւ թէհաշի մորթեր եւ Սատիմի փայտեր,

8 Եւ լոյսի համար իւղ, եւ համեմներ օծման իւղի համար եւ անուշահոտ խունկի համար,

9 Եւ եղնգնաքարեր եւ ընդելուզանելու քարեր եփուդի համար եւ լանջապանակի համար։

10 Եւ ձեզանում ամեն սրտով իմաստուն եղողները թող գան, եւ շինեն Եհովայի բոլոր պատուիրած բաները,

11 Խորանը, նորա վրանը, եւ նորա ծածկոցը, նորա ճարմանդները, եւ նորա տախտակները, նորա նիգերը, նորա սիւները եւ նորա խարիսխները,

12 Տապանակը եւ նորա ձողերը, քաւութիւնը, եւ ծածկող վարագոյրը,

13 Եւ սեղանը եւ նորա ձողերը եւ նորա բոլոր անօթները, եւ առաջաւորութեան հացը,

14 Եւ լոյսի աշտանակը եւ նորա գործիքները եւ նորա ճրագները եւ լոյսի իւղը,

15 Եւ խունկի սեղանը եւ նորա ձողերը, եւ օծման իւղը, եւ անուշահոտ խունկը, եւ խորանի դրան սրահակը,

16 Ողջակէզի սեղանը եւ նորա պղնձի ցանցակերպ գահաւորակը, նորա ձողերը եւ նորա բոլոր գործիքները, աւազանը եւ նորա խարիսխը,

17 Սրահի առագաստները, նորա սիւները եւ խարիսխները եւ սրահի դրան վարագոյրը,

18 Խորանի ցիցերը եւ սրահի ցիցերը եւ նորանց չուանները,

19 Պաշտօնի զգեստները՝ սրբարանումը պաշտելու համար, և Ահարօն քահանայի սուրբ զգեստները եւ նորա որդիների զգեստները, որ քահանայութիւն անեն։

20 Եւ Իսրայէլի որդիների բոլոր ժողովքը Մովսէսի առաջին գնացին։

21 Եւ ամեն յօժարասիրտ եղողը եւ ամեն բոլոր հոգով կամեցողը եկան, եւ ժողովքի խորանի գործի համար՝ եւ նորա բոլոր պաշտօնի համար՝ եւ սուրբ զգեստների համար Եհովային ընծան բերին։

22 Եւ եկան մարդիկ եւ կանայք՝ ամեն ով որ սրտով կամեցող կար, և բերին գինդեր եւ օղեր եւ մատանիներ եւ կշտապանակներ՝ ամեն տեսակ ոսկի զարդեր եւ ամեն ով որ ոսկի ընծայ ընծայեց Եհովային։

23 Եւ ամեն ով, որի մօտ որ գտնվում էր կապուտակ եւ ծիրանեգոյն եւ կրկնակի կարմիր եւ բարակ քթան եւ այծի մազ եւ կարմիր ներկուած խոյի մորթեր եւ թէհաշի մորթեր, բերին։

24 Ամեն արծաթ եւ պղինձ ընծայ տուողը՝ Եհովային ընծան բերաւ, եւ ամեն ով, որի մօտ որ գտնվում էր պաշտօնի ամեն գործի համար Սատիմի փայտեր, բերին։

25 Եւ ամեն սրտով իմաստուն եղող կանայքն իրանց ձեռքերովը մանեցին, եւ իրանց մանած կապուտակը, ծիրանեգոյնը, կրկնակի կարմիրը եւ բարակ քթանը բերին։

26 Եւ բոլոր սրտով փափաքող եւ յաջողակութիւն ունեցող կանայքը այծի մազ մանեցին։

27 Եւ իշխանները՝ եղնգնաքարեր, եւ եփուդի եւ լանջապանակի համար ընդելուզանելու քարեր բերին։

28 Նաեւ լոյսի համար՝ եւ օծման իւղի համար՝ եւ անուշահոտ խունկի համար՝ համեմներ եւ իւղ։

29 Ամեն մարդ եւ կին՝ որոնք յօժարութիւն ունէին բերելու ամեն կերպ գործի համար՝ որ Մովսէսի ձեռքովը պատուիրեց որ շինուի, Իսրայէլի որդիքը յօժարակամ ընծայ բերին Եհովային։

30 Եւ Մովսէսն ասեց Իսրայէլի որդիներին. Տեսէք, Եհովան Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիէլին կանչեց Յուդայի ցեղիցը՝ անունովը։

31 Եւ լցրեց նորան Աստուծոյ Հոգովը՝ իմաստութիւնով՝ հանճարով՝ եւ գիտութիւնով՝ եւ ամեն կերպ ճարտարութիւնով,

32 Որ վարպետի գործեր հնարելով՝ ոսկու եւ արծաթի եւ պղնձի վերայ գործէ.

33 Եւ ընդելուզանելու համար քարեր քանդակէ. Եւ փայտեր քանդակէ եւ ամեն կերպ վարպետի գործ գործէ։

34 Եւ նորա սրտի մէջ դրաւ որ սովորեցնէ էլ, նորա էլ՝ եւ Դանի ցեղիցն Աքիսամայի որդի Ոողիաբին էլ։

35 Սրտի իմաստութիւնով լցրեց նորանց, որ ամեն տեսակ գործ գործող եւ հնարքներ հնարող քանդակագործի եւ արուեստաւորի գործը՝ նաեւ կապուտակի եւ ծիրանեգոյնի՝ եւ կրկնակի կարմիրի՝ եւ բարակ քթանի վերայ նկարագործողի եւ ոստայնանկի գործն անեն։

<< ← Prev Top Next → >>