Աստվածաշունչը, ԵԼՔ, ղեկավար 17. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10067&pid=4&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ Իսրայէլի որդիների բոլոր ժողովքը չուեցին Եհովայի խօսքին պէս իրանց գնացքի համեմատ Սին անապատիցը, եւ Ռափիդիմումը բանակ տուին. Եւ ժողովրդի համար խմելու ջուր չկար։

2 Եւ ժողովուրդը Մովսէսի հետ վիճեց եւ ասեց. Մեզ ջուր տուէք, որ խմենք. Եւ Մովսէսն ասեց նորանց. Ի՞նչ էք ինձ հետ վիճում. ինչո՞ւ էք փորձում Եհովային։

3 Եւ ժողովուրդն այն տեղ ջրի համար ծարաւեց, եւ ժողովուրդը Մովսէսի դէմ տրտնջաց եւ ասեց. Ինչո՞ւ համար մեզ Եգիպտոսիցը հանեցիր, որ մեզ ու մեր որդիներին եւ մեր հօտերին ծարաւ մեռցնես։

4 Եւ Մովսէսը Եհովային աղաղակեց՝ ասելով. Ի՞նչ անեմ այս ժողովրդին. Քիչ է մնացել որ ինձ քարկոծեն։

5 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ժողովրդի առաջն անցիր, եւ Իսրայէլի ծերերիցը քեզ հետ առ, եւ քո գաւազանը՝ որով գետը զարկիր, ձեռքդ առ եւ գնա։

6 Ահա Քորեբումը այն ժայռի վերայ՝ այնտեղ քո առաջին կկանգնեմ, եւ դու ժայռին զարկ եւ նորանից ջուր դուրս կգայ, եւ թող ժողովուրդը խմէ։ Եւ Մովսէսն այնպէս արաւ Իսրայէլի ծերերի առաջին։

7 Եւ այն տեղի անունը Մասսա եւ Մերիբա դրաւ, Իսրայէլի որդիների այնտեղ վիճելու եւ Եհովային փորձելու համար, որ ասեցին. Արդեօք Եհովան մեր մէ՞ջ է՝ թէ ոչ։

8 Եւ Ամաղէկն եկաւ եւ Ռափիդիմումն Իսրայէլի հետ պատերազմեց։

9 Եւ Մովսէսն ասեց Յեսուին. Մեզ համար մարդիկ ընտրիր եւ դուրս գնա Ամաղէկի հետ պատերազմելու. Էգուց ես բլրի գլխին կկանգնեմ Աստուծոյ գաւազանը ձեռքիս։

10 Եւ Յեսուն Մովսէսի ասածին պէս արաւ եւ Ամաղէկի հետ պատերազմեց. Եւ Մովսէսը՝ Ահարօնը եւ Ովրը բլուրի գլուխն ելան։

11 Եւ լինում էր որ՝ երբոր Մովսէսն իր ձեռքերը վեր էր բարձրացնում, Իսրայէլն էր յաղթում. Եւ հէնց որ իր ձեռքերը իջեցնում էր, Ամաղէկն էր յաղթում։

12 Եւ Մովսէսի ձեռքերը ծանրանալիս մի քար առին եւ նորա տակը դրին, եւ ինքը նորա վերայ նստեց. Եւ Ահարօնը եւ Ովրը մէկը այս կողմից եւ միւսն այն կողմից նորա ձեռքերը վեր բռնեցին, եւ մինչեւ արեգակի մար մտնելը նորա ձեռքերը հաստատուն մնացին։

ԵԼՔ 17:12 - Aaron Holding Moses\' Arm
Aaron Holding Moses\' Arm
13 Եւ Յեսուն զարկեց սուրի բերանով Ամաղէկին եւ նորա ժողովրդին։

14 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Սա գրիր գրքումը յիշատակի համար, եւ Յեսուի ականջը գցիր՝ որ Ամաղէկի յիշատակը երկնքի տակից բոլորովին պիտի ջնջեմ։

15 Եւ Մովսէսը սեղան շինեց եւ նորա անունը Եհովանիսի դրաւ.

16 Եւ ասեց. Որովհետեւ Եհովան՝ ձեռքը աթոռի վերայ է, Եհովան պատերազմ ունի Ամաղէկի դէմ ազգից ազգ։

<< ← Prev Top Next → >>