Աստվածաշունչը, ԵԼՔ, ղեկավար 15. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10065&pid=4&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Այն ժամանակ երգեց Մովսէսը եւ Իսրայէլի որդիքը այս երգը Եհովայի համար, եւ խօսեցին ասելով. Երգում եմ Եհովային, որովհետեւ փառքով փառաւորեալ է. Ձին եւ ձիաւորը ծովը գցեց.

2 Եհովան իմ զօրութիւնն ու իմ գովութիւնն է, Եւ իմ փրկութիւնը եղաւ. Նա իմ Աստուածն է. Եւ ես կփառաւորեմ նորան. Նա իմ հօր Աստուածն է, եւ ես կբարձրացնեմ նորան։

3 Եհովան հզօր պատերազմող է. Անունը ԵՀՈՎԱՅ է։

4 Փարաւօնի կառքերն ու նորա զօրքերը ծովը գցեց. Եւ նորա ընտիր կառամարտիկները Կարմիր ծովի մէջ ընկղմուեցան։

5 Անդունդները ծածկեցին նորանց. Նորանք իջան խորերը ինչպէս քար։

6 Քո աջ ձեռքն, ով Եհովայ, փառաւորուած է զօրութեամբ. Քո աջ ձեռքը, ով Եհովայ, խորտակեց թշնամուն։

7 Եւ քո փառքի մեծութեամբը խորտակում ես քեզ դէմ վեր կացողներին. Ուղարկում ես քո բարկութիւնը, եւ ուտում է նորանց յարդի պէս։

8 Եւ քո շունչի փչելովը ջրերը ժողովուեցան. Հեղեղները կանգնեցին դէզի պէս. Անդունդները պաղեցին ծովի միջումը։

9 Թշնամին ասեց. Հալածեմ՝ հասնեմ, Աւար բաժանեմ. Անձս նորանցից կշտանայ. Քաշեմ սուրս. Ձեռքս նորանց յափշտակէ։

10 Փչեցիր քո քամիովը. ծովը ծածկեց նորանց. Կապարի պէս ընկղմուեցան զօրաւոր ջրերի մէջ։

11 Ո՞վ է աստուածների մէջ քեզ պէս, ով Եհովայ. Ո՞վ է քեզ պէս՝ սրբութեան մէջ փառաւորուած օրհնութիւններով սքանչելի, Հրաշքներ անող։

12 Մեկնեցիր քո աջ ձեռքը. Երկիրը կլանեց նորանց։

13 Քո ողորմութիւնովը առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր. Քո զօրութիւնովը տարիր նորանց քո սուրբ բնակարանը։

14 Ժողովուրդները լսում են և կսարսափեն. Ցաւ է բռնելու Փղշտացի բնակիչներին։

15 Այն ժամանակ Եդովմի իշխանները կտագնապեն. Մովաբի զօրաւորներին դող կբռնէ. Կհալուին Քանանի բոլոր բնակիչները։

16 Նորանց վերայ վախ ու դող կընկնէ, Քո բազուկի մեծութիւնիցը կսառչեն քարի պէս. Մինչեւ որ անցնէ ժողովուրդդ, ով Եհովայ, Մինչեւ որ անցնէ այս ժողովուրդը, որ դու ստացար։

17 Դու կբերես նորանց եւ կտնկես նորանց քո ժառանգութեան սարի վերայ, Այն տեղը, որ քո բնակութեան համար շինեցիր, ով Եհովայ. Այն սրբարանը, Տէր, որ քո ձեռքերը շինեցին։

18 Եհովան պիտի թագաւորէ յաւիտեանս յաւիտենից։

19 Որովհետեւ Փարաւօնի ձիերը նորա կառքերովն ու ձիաւորներովը ծովը մտան, եւ Եհովան ծովի ջրերը նորանց վերայ ածեց. Բայց Իսրայէլի որդիքը ցամաքով գնացին ծովի միջովը։

20 Եւ Ահարօնի քոյր՝ Մարիամ մարգարէուհին թմբուկը ձեռքն առաւ. Եւ բոլոր կանայքը թմբուկներով եւ պարերով նորա ետեւիցը դուրս եկան։

21 Եւ Մարիամը պատասխանեց նորանց. Երգեցէք Եհովային, որովհետեւ փառքով փառաւորուած է. Ձին ու ձիաւորը ծովը գցեց։

22 Եւ Մովսէսը Իսրայէլին Կարմիր ծովիցը ճանապարհ հանեց, եւ նորանք Սուրի անապատը եկան, եւ երեք օրուայ ճանապարհ գնացին անապատումը, եւ ջուր չգտան։

23 Եւ եկան Մեռայ, եւ չէին կարողանում խմել Մեռայի ջրերիցը, որովհետեւ դառն էին, վասն որոյ նորա անունը Մեռայ կոչուեցաւ։

24 Եւ ժողովուրդը տրտնջաց Մովսէսի դէմ ասելով. Ի՞նչ խմենք։

25 Եւ նա Եհովային աղաղակեց. Եւ Եհովան նորան մի փայտ ցոյց տուաւ, եւ նա գցեց ջրերի մէջ, եւ ջրերը անուշացան։ Այն տեղ նորանց կանոն եւ դատաստան դրաւ, եւ այնտեղ փորձեց նորանց,

26 Եւ ասեց. Եթէ իրաւ լսես քո Եհովայ Աստուծոյ ձայնին, եւ ինչ որ նորա աչքի առաջին ուղիղ է՝ անես, եւ նորա պատուիրանքներին ականջ դնես, եւ նորա բոլոր կանոնները պահես, այն ախտերիցն ոչ մէկը քեզ վերայ չեմ բերիլ, որոնք Եգիպտացիների վերայ բերի. Որովհետեւ ես եմ Եհովան քո բժիշկը։

27 Եւ եկան Եղիմ, եւ այնտեղ տասնեւերկու ջրի աղբիւրներ եւ եօթանասուն արմաւենիներ կային. Եւ այն տեղ ջրերի մօտ բանակ տուին։

<< ← Prev Top Next → >>