Աստվածաշունչը, ԵԼՔ, ղեկավար 9. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10059&pid=4&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի մօտ գնա, եւ խօսիր նորա հետ, թէ Եբրայեցիների Եհովայ Աստուածը այսպէս է ասում. Արձակիր իմ ժողովուրդը որ ինձ պաշտեն.

2 Որովհետեւ եթէ չուզես արձակել, եւ տակաւին պինդ բռնես նորանց,

3 Ահա Եհովայի ձեռքը կգայ քո դաշտումը եղած հօտերի վերայ, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների եւ ոչխարների վերայ, շատ սաստիկ կոտորած կլինի։

4 Եւ Եհովան Իսրայէլի հօտերի եւ Եգիպտոսի հօտերի մէջտեղը կորոշէ, եւ Իսրայէլի որդիների մէկ անասունը չի մեռնիլ։

5 Եւ Եհովան ժամանակ որոշեց ասելով. Էգուց կանէ Եհովան այս բանը երկրի վերայ։

6 Եւ հետեւեալ օրը Եհովան այս բանը արաւ, այսինքն Եգիպտացիների բոլոր հօտերը մեռան, բայց Իսրայէլի որդիների հօտերիցը մէկ հատ չմեռաւ։

7 Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց, եւ ահա Իսրայէլի հօտերիցը մէկն էլ չէր մեռել. Եւ Փարաւօնի սիրտը խստացաւ, եւ ժողովրդին չարձակեց։

8 Եւ Եհովան ասեց Մովսէսին եւ Ահարօնին. Ձեր ձեռքերը լիքը հնոցի մոխիր առէք, եւ Մովսէսը նորան դէպի երկինքը ցրիւ տայ Փարաւօնի առաջին։

9 Եւ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ փոշի կլինի, եւ Եգիպտոսի բոլոր երկրի մարդկանց եւ անասունների վերայ խաղաւարտներ հանող ուռեցքներ կլինին։

10 Եւ հնոցի մոխիրն առին եւ Փարաւօնի առաջին կանգնեցին. Եւ Մովսէսը նորան դէպի երկինքը ցրիւ տուաւ. Եւ մարդկանց եւ անասունների վերայ խաղաւարտներ հանող ուռեցքներ եղան։

11 Եւ մոգերը չկարողացան կանգնել Մովսէսի առաջին ուռեցքների պատճառով, որովհետեւ ուռեցքները մոգերի վերայ էլ եւ բոլոր Եգիպտացիների վերայ էլ եղաւ։

12 Եւ Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, եւ նորանց չլսեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին ասել էր։

13 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առաւօտանց կանուխ վեր կաց, եւ Փարաւօնի առաջին կանգնիր, եւ նորան ասիր. Այսպէս է ասում Եբրայեցիների Եհովայ Աստուածը. Արձակիր իմ ժողովրդին որ ինձ պաշտեն.

14 Որովհետեւ այս անգամ իմ բոլոր հարուածները պիտի ուղարկեմ քո սրտի վերայ եւ քո ծառաների եւ քո ժողովրդի վերայ, որպէս զի գիտենաս թէ բոլոր երկրի մէջ ինձ նմանը չկայ։

15 Որովհետեւ հիմա իմ ձեռքը կմեկնեմ եւ կզարկեմ քեզ եւ քո ժողովրդին ժանտախտով, եւ կկորչես երկրիցը։

16 Եւ հէնց սորա համար քեզ վեր կացրի, որ իմ զօրութիւնը քեզանով ցոյց տամ, եւ բոլոր երկրի մէջ իմ անունը պատմուի։

17 Դու տակաւին իմ ժողովրդի դէմ ես կենում որ չարձակե՞ս նորանց։

18 Ահա ես էգուց այս ժամանակ շատ սաստիկ կարկուտ կտեղամ, որի պէս Եգիպտոսումն եղած չէ՝ նորա հաստատուած օրիցը մինչեւ հիմա։

19 Եւ հիմա մարդ ուղարկիր, և ժողովիր հօտերդ, եւ ինչ որ ունիս դաշտումը. Որովհետև ամեն մարդ եւ անասուն որ դաշտումը գտնուի՝ եւ տների մէջ չժողովուին, նորանց վերայ կարկուտ է իջնելու, եւ պիտի մեռնին։

20 Եւ Փարաւօնի ծառաներիցը ով որ Եհովայի խօսքիցը վախում էր, իր ծառաներին եւ հօտերին տների մէջ ժողովեց.

21 Եւ ով որ Եհովայի խօսքին ուշադրութիւն չարաւ, իր ծառաները եւ իր հօտերը թողեց դաշտումը։

22 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ դէպի երկինքը մեկնիր, եւ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ մարդկանց եւ անասունների վերայ եւ Եգիպտոսի երկրումը եղած արտերի բոլոր խոտի վերայ կարկուտ պիտի գայ։

23 Եւ Մովսէսն իր գաւազանը դէպի երկինքը մեկնեց եւ Եհովան որոտում եւ կարկուտ ուղարկեց, եւ երկրի վերայ կրակ էր վազում. Եւ Եհովան Եգիպտոսի երկրի վերայ կարկուտ տեղաց։

24 Եւ կարկուտ եղաւ, եւ կարկտի հետ միասին խառնուած կրակ եկաւ. Շատ սաստիկ էր, այնպէս որ Եգիպտոսի բոլոր երկրումը նորա նմանը եղած չէր, քանի որ նա ազգ էր եղել։

25 Եւ կարկուտը զարկեց Եգիպտոսի բոլոր երկրի մէջ դաշտումը եղածի ամենը՝ մարդից մինչեւ անասուն. Եւ դաշտի բոլոր խոտը զարկեց կարկուտը եւ դաշտի բոլոր ծառերը կոտրատեց։

26 Միայն Գեսէմի երկրի մէջ, ուր որ Իսրայէլի որդիքն էին, կարկուտ չեղաւ։

27 Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց, եւ կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց նորանց. Այս անգամ մեղանչեցի. Եհովան արդար է, իսկ ես եւ իմ ժողովուրդը յանցաւոր ենք։

28 Աղաչեցէք Եհովային որ Աստուծոյ որոտումները եւ կարկուտը բաւական է. Եւ ձեզ կարձակեմ, եւ այլ եւս չէք մնալ։

29 Եւ Մովսէսն ասեց նորան. Հէնց որ քաղաքիցը դուրս գամ՝ ձեռքերս դէպի Եհովային կտարածեմ, և որոտումները կդադարեն, եւ այլ եւս կարկուտ չի լինիլ, որ գիտենաս թէ երկիրը Եհովայինն է։

30 Բայց ես գիտեմ, որ դու եւ քո ծառաները տակաւին Եհովայ Աստուածանից չէք վախում։

31 Եւ կտաւատն ու գարին ջարդուեցան. Որովհետեւ գարին հասած էր, եւ կտաւատը սերմ բռնած։

32 Բայց ցորենը եւ հաճարը չջարդուեցան. Որովհետեւ նորանք ուշ են բուսնում։

33 Եւ Մովսէսը Փարաւօնի մօտիցը քաղաքից դուրս ելաւ, եւ ձեռքերը դէպի Եհովային տարածեց, եւ որոտումներն ու կարկուտը դադարեց, եւ երկրի վերայ անձրեւ չկաթեց։

34 Եւ Փարաւօնը երբոր անձրեւի եւ կարկտի եւ որոտումի դադարելը տեսաւ, դարձեալ մեղանչեց, եւ սիրտը խստացրեց՝ ինքը եւ իր ծառաները։

35 Եւ այսպէս Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ Իսրայէլի որդիներին չարձակեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին ասել էր։

<< ← Prev Top Next → >>