Աստվածաշունչը, ԵԼՔ, ղեկավար 6. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10056&pid=4&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԵԼՔ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ ՂԵՒՏԱԿԱՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

1 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Հիմա կտեսնես թէ Փարաւօնին ինչ կանեմ. Որ հզօր ձեռքով թող կտայ նորանց, եւ հզօր ձեռքով դուրս կանէ նորանց իր երկրիցը։

2 Եւ Աստուած խօսեց Մովսէսի հետ եւ ասեց նորան. Ես եմ Եհովան։

3 Եւ երեւեցայ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին Ամենակարող Աստուծոյ անունով, բայց իմ Եհովայ անունովը նորանց չյայտնուեցայ։

4 Նաեւ նորանց հետ իմ ուխտը հաստատեցի, որ նորանց տամ Քանանի երկիրը, նորանց պանդխտութեան երկիրը ուր որ պանդխտացան։

5 Եւ լսեցի էլ Իսրայէլի որդիների հառաչանքը, որ Եգիպտացիները ծառայեցնում են նորանց. Եւ յիշեցի իմ ուխտը։

6 Նորա համար Իսրայէլի որդիներին ասիր. Ես եմ Եհովան. Եւ ես ձեզ Եգիպտացիների ծանր գործքերի տակիցը կհանեմ, եւ ձեզ նորանց ծառայութիւնիցը կազատեմ, եւ կփրկեմ ձեզ մեկնած բազուկով եւ մեծ դատաստաններով։

7 Եւ ձեզ ինձ համար ժողովուրդ վեր կառնեմ եւ ձեզ համար Աստուած կլինիմ. Եւ պիտի գիտենաք որ ես եմ Եհովան ձեր Աստուածը՝ ձեզ Եգիպտացիների ծանր գործքերի տակիցը հանողը։

8 Եւ ձեզ այն երկիրը կտանեմ, որի համար իմ ձեռքը բարձրացրի որ տամ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին, եւ ձեզ կտամ ժառանգութիւն լինելու Ես՝ Եհովաս։

9 Եւ Մովսէսն Իսրայէլի որդիների հետ այսպէս խօսեց. Բայց նորանք հոգու նեղութիւնից եւ գործի ծանրութիւնից չլսեցին Մովսէսին։

10 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

11 Մտիր խօսիր Եգիպտոսի Փարաւօն թագաւորի հետ, որ իսրայէլի որդիքն իր երկրիցն արձակէ։

12 Եւ Մովսէսը խօսեց Եհովայի առաջին ասելով. Ահա Իսրայէլի որդիքը ինձ չեն լսում, ապա Փարաւօնը ինձ ի՞նչպէս կլսէ. Որ ես ծանրալեզու եմ։

13 Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ, եւ հրաման տուաւ նորանց Իսրայէլի որդիների եւ Եգիպտոսի Փարաւօն թագաւորի մասին՝ Իսրայէլի որդիքը Եգիպտոսի երկրիցը հանելու համար։

14 Սորանք են նորանց հայրերի տների գլուխները. Իսրայէլի անդրանիկ Ռուբէնի որդիքը՝ Ենովք, Փաղղուս, Եսրոն եւ Քարմի. Սորանք են Ռուբէնի տոհմերը։

15 Եւ Շմաւոնի որդիքը՝ Յամուէլ, եւ Յամին եւ Ոհադ եւ Յաքին եւ Սահառ, եւ Քանանացի կնոջ որդին՝ Սաւուղ. Սորանք են Շմաւոնի տոհմերը։

16 Եւ սորանք են Ղեւիի որդիների անունները իրանց ծնունդների համեմատ՝ Գերսոն եւ կահաթ եւ Մերարի։ Եւ Ղեւիի կեանքի տարիները հարիւր երեսունեւեօթը տարի եղան։

17 Գերսոնի որդիքը իրանց տոհմերի համեմատ՝ Ղոբենի եւ Սեմէի էին։

18 Եւ Կահաթի որդիքը Ամրամ եւ Իսահառ եւ Քեբրոն ու Ոզիէլ։ Եւ Կահաթի կեանքի տարիները հարիւր երեսունեւերեք տարի եղան։

19 Եւ Մերարիի որդիքը՝ Մոողի եւ Մուսի. Սորանք են Ղեւիի տոհմերը իրանց ծնունդների համեմատ։

20 Եւ Ամրամն իր հօրաքոյր Յոքաբեդն իրան համար կին առաւ, եւ նա ծնեց նորա համար Ահարօնին եւ մովսէսին։ Եւ Ամրամի կեանքի տարիները հարիւր երեսունեւեօթը տարի եղան։

21 Եւ Իսահառի որդիքը՝ Կորխ եւ Նափէկ եւ Զեքրի։

22 Եւ Ոզիէլի որդիքը՝ Միսայէլ եւ Եղիսափան եւ Սեթրի։

23 Եւ Ահարօնն իր համար կին առաւ Ամինադաբի աղջիկ Նաասոնի քոյր Եղիսաբեթին, եւ նա ծնեց նորա համար Նադաբը եւ Աբիուդը, Եղիազարը եւ Իթամարը։

24 Եւ Կորխի որդիքը՝ Ասիր եւ Եղկանա եւ Աբիասափ. Սորանք են Կորխեցիների տոհմերը։

25 Եւ Ահարոնի որդի Եղիազարը Փուտիէլի աղջիկներից իր համար կին առաւ. Եւ նա ծնեց նորա համար Փենէհէսին, սորանք են Ղեւտացիների հայրերի գլուխներն իրանց տոհմերի համեմատ։

26 Սորանք են Ահարօնը եւ Մովսէսը, որոնց Եհովան ասեց. Հանեցէք Իսրայէլի որդիքն իրանց զօրքերովը Եգիպտոսի երկրիցը։

27 Սորանք են Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանելու համար Եգիպտոսի Փարաւօն թագաւորի հետ խօսողները. Այս Մովսէսը եւ Ահարօնը։

28 Եւ եղաւ այն օրը որ Եհովան խօսեց Մովսէսի հետ Եգիպտոսի երկրումը,

29 Այն ժամանակ Եհովան Մովսէսի հետ խօսեց ասելով. Ես եմ Եհովան, խօսիր Եգիպտոսի Փարաւօն թագաւորի հետ, ամեն ինչ որ քեզ ասում եմ։

30 Եւ Մովսէսը Եհովայի առաջին ասեց. Ահա ես ծանրալեզու եմ, եւ Փաաւօնն ի՞նչպէս կլսէ ինձ։

<< ← Prev Top Next → >>