Աստվածաշունչը, ԾՆՆԴՈՑ, ղեկավար 36. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10036&pid=3&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ սորանք են Եսաւի այսինքն Եդովմի ծնունդները։

2 Եսաւն իր կանայքը Քանանի աղջիկներիցն առաւ. Քետացի Ելօնի աղջիկ Ադդան, եւ Խեւացի Սեբեգօնի աղջկայ Անայի աղջիկ Ողիբաման,

3 Եւ Իսմայէլի աղջիկ Նաբէօթի քոյր Բասեմաթը։

4 Եւ Ադդան ծնեց Եսաւի համար Եղիփազը, Բասեմաթը ծնեց Ռագուէլը,

5 Եւ Ողիբաման ծնեց Յեուսը եւ Յեգղոմը եւ Կորխը. Սորանք են Եսաւի որդիքը, որ ծնուեցան իր համար Քանանի երկրումը։

6 Եւ Եսաւն առաւ իր կանայքը եւ տղերքը եւ աղջկերքը եւ իր տան բոլոր մարդիկը եւ իր հօտերն ու իր բոլոր անասունները եւ իր բոլոր ստացուածքը, որ Քանանի երկրումն ստացաւ, եւ գնաց իր եղբայր Յակոբի երեսից մի երկիր։

7 Որովհետեւ իրանց ստացուածքը շատ էին որ չէին կարող մէկտեղ բնակուել. Եւ երկիրը չէր կարողանում տանել նորանց պանդխտութիւնը նորանց հօտերի պատճառովը։

8 Եւ Եսաւը Սէիր սարումը բնակուեց. Եսաւը Եդովմն է։

9 Եւ սորանք են Եդովմացիների հայր Եսաւի ծնունդները Սէիր սարումը։

10 Եսաւի որդկանց անունները սորանք են՝ Եսաւի կնոջ Ադդայի որդին Եղիփազ, Եսաւի Բասեմաթի որդին Ռագուէլ

11 Եւ Եղիփազի որդիքն էին՝ Թէման, Սեփով եւ Գոթամ եւ Կենէզ։

12 Եւ Թամնան եսաւի որդի Եղիփազի հարճն էր, որ Եղիփազի համար Ամաղէկը ծնեց։ Եսաւի կնոջ Ադդայի որդիքը սորանք էին։

13 Եւ Ռագուէլի որդիքը սորանք են. Նահաթ, Զարա, Սամմա, ու Մէզա. Սորանք էին Եսաւի կնոջ Բասեմաթի որդիքը։

14 Եւ Եսաւի կնոջ Սեբեգօնի աղջկայ Անայի աղջիկ Ողիբամայի որդիքը սորանք են. Եւ ծնեց Եսաւի համար Յեուսը եւ Յոգղոմը եւ Կորխը։

15 Սորանք են Եսաւի որդիների իշխանները. Եսաւի անդրանիկ Եղիփազի որդիներինը՝ Թեման իշխան,

16 Օմար իշխան, Սեփով իշխան, Կենէզ իշխան, Կորխ իշխան, Գոթամ իշխան, Ամաղէկ իշխան։ Սորանք են Եդովմի երկրումը Եղիփազի իշխանները. Սորանք Ադդայի որդիքն էին։

17 Եւ Եսաւի որդի Ռագուէլի որդիքը սորանք են. Նահաթ իշխան, Զարա իշխան, Սամմա իշխան, Մէզա իշխան։ Սորանք են Եդովմի երկրումը Ռագուէլի իշխանները. Սորանք Եսաւի կնոջ Բասեմաթի որդիքն էին։

18 Եւ սորանք են Եսաւի կնոջ Ողիբամայի որդիքը. Յեուս իշխան, Յեգղոմ իշխան, Կորխ իշխան. Սորանք են Եսաւի կնոջ Անայի աղջիկ Ողիբամայի իշխանները։

19 Սորանք են Եսաւի այսինքն Եդովմի որդիները, եւ սորանք են նորանց իշխանները։

20 Եւ այն երկրումը բնակուող Քոռեցի Սէիրի որդիքը սորանք են. Ղոտան եւ Սոբաղ, եւ Սեբեգօն եւ Անա,

21 Եւ Դիսօն եւ Եսեր եւ Դիսան։ Սորանք են Սէիրի որդիք Քոռեցիների իշխանները Եդովմի երկրումը։

22 Եւ Ղոտանի որդիքն էին Քոռի եւ Հեմամ, եւ Ղոտանի քոյրը Թամնա։

23 Եւ Սոբաղի որդիքը սորանք են. Գաղուան, եւ Մանաքաթ, եւ Գեբաղ, Սեփով եւ Օնամ։

24 Եւ Սեբեգօնի որդիքը սորանք են. Այիա եւ Անա. Սա այն Անան է, որ իր հօր Սեբեգօնի էշերն արածեցնելիս անապատումը ջերմուկներ գտաւ։

25 Եւ սորանք են Անայի որդիքը՝ Դիսօն, եւ Անայի աղջիկը Ողիբամա։

26 Եւ սորանք են Դիսօնի որդիքը. Ամադան, եւ Եսբան, եւ Յեթրան եւ Քառան։

27 Սորանք են Եսերի որդիքը. Բաղղան եւ Զաաւան եւ Ական։

28 Սորանք են Դիսանի որդիքը՝ հուս եւ Առան։

29 Սորանք են Քոռեցիների իշխանները. Ղոտան իշխան, Սոբաղ իշխան, Սեբեգօն իշխան, Անա իշխան,

30 Դիսօն իշխան, Եսեր իշխան, Դիսան իշխան. Սորանք են Քոռեցիների իշխանները Սէիրի երկրումը իրանց իշխանութեանը գաւառների համեմատ։

31 Եւ սորանք են այն թագաւորները, որ Եդովմի երկրումը թագաւորեցին, Իսրայէլի որդկանց վերայ մի թագաւոր թագաւորելուց առաջ։

32 Եւ Բէովրի որդին Բաղան թագաւորեց Եդովմումը. Եւ նորա քաղաքի անունը Դեննաբա էր։

33 Եւ բաղան մեռաւ, եւ նորա փոխանակ թագաւորեց Բօսրացի Զարայի որդի Յովաբը։

34 Եւ Յովաբը մեռաւ, եւ նորա փոխանակ Թեմանացոց երկրից Հուսամը թագաւորեց։

35 Եւ Հուսամը մեռաւ, եւ նորա փոխանակ Բադադի որդի Ադադը թագաւորեց, Մովաբի դաշտումը Մադիանացիներին կոտորողը. Եւ նորա քաղաքի անունը Աւիթ էր։

36 Եւ Ադադը մեռաւ, եւ նորա փոխանակ Մասրեկացի Սամաղան թագաւորեց։

37 Եւ Սամաղան մեռաւ, եւ նորա փոխանակ Գետի մօտ լինող Ռոբովթից Սաւուղը թագաւորեց։

38 Եւ Սաւուղը մեռաւ, եւ նորա փոխանակ Աքոբորի որդի Բաաղանանը թագաւորեց։

39 Եւ Աքոբորի որդի Բաաղանանը մեռաւ, եւ նորա փոխանակ Ադադը թագաւորեց. Եւ նորա քաղաքի անունը Փոգով էր. Եւ նորա կնոջ անունը Մետաբեէլ, որ Մէզաաբի աղջկայ Մատրեթի աղջիկն էր։

40 Եւ սորանք են Եսաւի իշխանների անունները իրանց տոհմերի եւ իրանց տեղերի համեմատ իրանց անուններովը. Թամնա իշխան, Գաղուա իշխան, Յեթաթ իշխան, Ողիբամա իշխան, Էլա իշխան, Փինօն իշխան, Կենէզ իշխան, Թեման իշխան, Մաբզար իշխան, Մագեդիէլ իշխան, Իրամ իշխան։

41 Սորանք են Եդովմի իշխանները իրանց բնակութեանը համեմատ իրանց ստացուածքի երկրումը. Այս է Եսաւը Եդովմացիների հայրը։

<< ← Prev Top Next → >>