Աստվածաշունչը, ԾՆՆԴՈՑ, ղեկավար 24. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10024&pid=3&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ Աբրահամը ծեր էր եւ օրերն անցկացրած, եւ Եհովան ամեն բանում օրհնել էր Աբրահամին։

2 Եւ Աբրահամն ասեց իր ծառային՝ իր տան երէցին, որ իր բոլոր ունեցածի վերակացուն էր, թէ Ձեռքդ իմ երանքի տակը դիր.

3 Եւ ես քեզ երդում եմ տալիս Եհովայով երկնքի Աստուծովը եւ երկրի Աստուծովը, որ իմ որդու համար կին չառնես Քանանացիների աղջիկներիցը, որոնց մէջ ես բնակվում եմ։

4 Այլ իմ երկիրն եւ իմ ազգականների մօտ գնաս, եւ իմ որդի Իսահակի համար կին առնես։

5 Եւ ծառան ասեց նորան. Գուցէ այն կինը չուզենայ իմ ետեւից այս երկիրը գալ. Արդե՞օք քո որդին դարձնեմ տանեմ այն երկիրը, որտեղից դու դուրս ես եկել։

6 Եւ Աբրահամն ասեց նորան. Զգուշացիր որ իմ որդին այն տեղ չդարձնես։

7 Եհովան՝ երկնքի Աստուածը, որ ինձ իմ հօր տանիցն եւ իմ ծնած երկրիցը հանեց, եւ որ խօսեց ինձ հետ, եւ որ երդում արաւ ինձ, ասելով, Այս երկիրը քո սերունդին կտամ, նա իր հրեշտակը կուղարկէ քո առաջին, եւ դու այն տեղից իմ որդու համար կին կառնես։

8 Եւ եթէ կինը քո ետեւից գալ չուզէ, այն ժամանակ դու իմ այս երդումիցը անպարտ ես, միայն թէ իմ որդին այնտեղ չդարձնես։

9 Եւ ծառան իմ ձեռքը դրաւ իր տիրոջ Աբրահամի երանքի տակ եւ այս բանի համար երդում արաւ նորան։

10 Եւ ծառան իր տիրոջ ուղտերից տասը ուղտ առաւ ու գնաց, ըստ որում իր տիրոջ բոլոր բարիքները իր ձեռքին էր. Եւ վեր կացաւ ու գնաց Միջագէտ Նաքովրի քաղաքը։

11 Եւ քաղաքի դրսումը ուղտերը նստեցրեց մի ջրհորի մօտ իրիկուայ դէմ ջուր քաշող կանանց դուրս գալիս ժամանակը,

12 Եւ ասեց. Ով Եհովայ՝ իմ տիրոջ Աբրահամի Աստուած, հանդիպեցրու իմ առաջին այսօր, եւ իմ տիրոջ Աբրահամին բարերարութիւն արա.

13 Ահա ես ջրի աղբիւրի մօտ կկանգնեմ. Եւ այս քաղաքի մարդկանց աղջկերքը դուրս են գալիս ջուր հանելու։

14 Եւ լինի՝ այն աղջիկը որին որ ես ասեմ, Սափորդ ցածացրու որ խմեմ, եւ նա ասէ թէ Խմիր, եւ քո ուղտերին էլ կխմեցնեմ, նա լինի քո ծառայ Իսահակի համար սահմանածդ. Եւ սորանով գիտենամ որ իմ տիրոջը բարերարութիւն արիր։

15 Եւ եղաւ որ նա տակաւին իր խօսքը չէր վերջացրել, եւ ահա Աբրահամի եղբայր Նաքովրի կնոջ Մեղքայի որդու Բաթուէլի ծնած Ռեբեկան դուրս եկաւ, սափորը ուսին։

16 Եւ աղջիկը մի շատ գեղեցիկ տեսքով կոյս էր, եւ մարդ նորան գիտեցած չէր. Եւ նա իջաւ աղբիւրը, եւ իր սափորը լցրեց ու վեր գնաց։

17 Եւ ծառան նորան դիմաւորելու վազեց, եւ ասեց. Սափորիցդ ինձ մի քիչ ջուր խմեցրու։

18 Եւ նա ասեց. Խմիր, տէր իմ. Եւ շուտով սափորը իր ձեռքի վերայ իջեցրեց, եւ խմեցրեց նորան։

19 Եւ երբոր նորան խմեցրեց պրծաւ, ասեց. Ուղտերիդ էլ ջուր քաշեմ մինչեւ որ ամենքը խմեն վերջացնեն։

20 Եւ շուտով սափորը աւազանի մէջ թափեց, եւ դարձեալ հորի մօտ վազեց ջուր քաշելու, եւ նորա բոլոր ուղտերի համար ջուր քաշեց։

ԾՆՆԴՈՑ 24:20 - Abraham’s Servant Meets Rebekah
Abraham’s Servant Meets Rebekah
21 Բայց այն մարդը զարմանալով նորա վերայ լռած մտածում էր, թէ արդեօք Եհովան նորա ճանապարհը յաջողել է, թէ ոչ։

22 Եւ երբոր ուղտերը խմելը վերջացրին, մարդը մի ոսկի օղակ առաւ կէս սիկղ ծանր, եւ նորա ձեռքերի համար երկու ապարանջան հանեց՝ տասը սիկղ ոսկի.

23 Եւ ասեց. Դու ո՞ւմ աղջիկն ես, ասա ինձ. Քո հօր տանը մեզ համար իջեւանելու տեղ կա՞յ։

24 Եւ նա ասեց նորան. Ես Մեղքայի որդի Բաթուէլի աղջիկն եմ, որ Նաքովրի համար ծնեց։

25 Նաեւ ասեց նորան. Մենք յարդ եւ ճարակ շատ ունինք, եւ իջեւանելու տեղ էլ։

26 Եւ մարդը խոնարհեց եւ Եհովային երկրպագութիւն արաւ.

27 Եւ ասեց. Օրհնեալ լինի իմ տիրոջ Աբրահամի Եհովայ Աստուածը, որ իր ողորմութիւնն ու ճշմարտութիւնը իմ տէրից չէ զրկում. Ես ճանապարհումը լինելով Եհովան ինձ իմ տիրոջ եղբայրների տունն առաջնորդեց։

28 Եւ աղջիկը վազեց, եւ այս բաները պատմեց իր մօրը։

29 Եւ Ռեբեկան մի եղբայր ունէր Լաբան անունով. Եւ Լաբանը դուրս վազեց այն մարդի մօտ դէպի աղբիւրը.

30 Որովհետեւ տեսնելով օղակը եւ իր քրոջ ձեռքերին ապարանջանները եւ լսելով իր քրոջ Ռեբեկայի խօսքերը, որ ասում էր թէ այն մարդը այսպէս խօսեց ինձ հետ, այն մարդի մօտ եկաւ. Եւ ահա նա կանգնել էր ուղտերի մօտ աղբիւրի կշտին.

31 Եւ ասեց. Եկ, ով Եհովայի օրհնեալ, ինչո՞ւ ես դուրսը կանգնել. Եւ ես տունը պատրաստել եմ, եւ ուղտերի համար էլ տեղ։

32 Եւ մարդը եկաւ տունը. Եւ ուղտերի կապերը լուծեց, եւ ուղտերին յարդ ու ճարակ տուաւ, եւ ջուր՝ նորա ոտքերը եւ նորա հետ լինող մարդկանց ոտքերը լուանալու համար։

33 Եւ նորա առաջին կերակուր դրուեցաւ որ ուտէ. Բայց նա ասեց. Չեմ ուտիլ, մինչեւ որ իմ խօսքերը չխօսիմ. Եւ ասեց. Խօսիր։

34 Եւ նա ասեց. Ես Աբրահամի ծառան եմ.

35 Եւ Եհովան շատ օրհնել է իմ տիրոջը, եւ նա մի մեծ մարդ է. Եւ նորան հօտեր եւ արջառներ, եւ արծաթ եւ ոսկի, եւ ծառաներ ու աղախիններ, եւ ուղտեր ու էշեր է տուել։

36 Եւ իր կինը Սարրան իր պառաւութիւնիցը յետոյ մի որդի ծնեց իմ տիրոջ համար, որ բոլոր իր ունեցածը նորան է տուել։

37 Եւ իմ տէրն ինձ երդում անել տուաւ ասելով, Իմ որդու համար կին չառնես Քանանացիների աղջիկներիցը, որոնց երկրումը ես բնակվում եմ.

38 Այլ իմ հօր տունն ու իմ ազգատոհմի մօտ գնա, եւ իմ որդու համար կին առ։

39 Եւ ես ասեցի իմ տիրոջը. Գուցէ այն կինը իմ ետեւիցը չգայ։

40 Եւ նա ասեց. Եհովան, որի առաջին ես վարվում եմ, իր հրեշտակը քեզ հետ կուղարկէ, եւ քո ճանապարհը կը յաջողուի, եւ իմ որդու համար իմ ազգատոհմիցը եւ իմ հօր տանիցը կին կառնես։

41 Իսկ այն ժամանակ իմ երդումիցն անպարտ կը լինիս։

42 Եւ այսօր աղբիւրի մօտ եկայ, եւ ասեցի. Ով Եհովայ՝ իմ տիրոջ Աբրահամի Աստուած, եթէ այս իմ ճանապարհը, որ ես նորանով գնում եմ, դու յաջողում ես,

43 Ահա ես ջրի աղբիւրի մօտ կկանգնեմ. Եւ լինի այն աղջիկը, որ ջուր քաշելու գայ, եւ ես նորան ասեմ թէ Ինձ քո սափորիցը մի քիչ ջուր խմեցրու,

44 Եւ նա ինձ ասէ՝ Դու էլ խմիր եւ ուղտերիդ համար էլ ջուր կքաշեմ, նա լինի այն կինը որ Եհովան սահմանել է իմ տիրոջ որդու համար։

45 Եւ ես տակաւին խօսքս չէի վերջացրել սրտումս, եւ ահա Ռեբեկան դուրս եկաւ սափորը ուսին, եւ իջաւ աղբիւրը, եւ ջուր քաշեց. Եւ ես ասեցի նորան՝ Ինձ ջուր խմեցրու։

46 Եւ նա շուտով իր սափորը իր ուսի վերայից իջեցրեց, եւ ասեց. Խմիր եւ ուղտերիդ էլ կխմեցնեմ. Եւ ես խմեցի, եւ ուղտերին էլ խմեցրեց։

47 Եւ հարցրի նորանից եւ ասեցի. Դու ո՞ւմ աղջիկն ես. Նա էլ ասեց. Մեղքայի նաքովրի համար ծնած որդու Բաթուէլի աղջիկն եմ. Այն ժամանակ օղակը նորա քիթը, ապարանջանները նորա ձեռքերն անցրի։

48 Եւ խոնարհեցի եւ Եհովային երկրպագութիւն արի, եւ իմ տիրոջ Աբրահամի Եհովայ Աստուածն օրհնեցի, որ ինձ ուղիղ ճանապարհով առաջնորդեց որ իմ տիրոջ եղբօր աղջիկն իր որդու համար առնեմ։

49 Եւ արդ եթէ իմ տիրոջը շնորհք եւ հաւատարմութիւն էք անելու, ինձ պատմեցէք. Եւ եթէ ոչ, ինձ ասեցէք. Որ ես աջ կամ ձախ դառնամ։

50 Եւ Լաբանը եւ Բաթուէլը պատասխանեցին եւ ասեցին. Այս բանը Եհովայիցն է դուրս եկել. Մենք քեզ վատ կամ լաւ չենք կարող ասել։

51 Ահա Ռեբեկան քո առջեւն է, առ եւ գնա. Եւ թող քո տիրոջ որդու համար կին լինի, ինչպէս Եհովան ասել է։

52 Եւ եղաւ երբոր Աբրահամի ծառան նորանց խօսքերը լսեց, մինչեւ գետինը երկրպագութիւն արաւ Եհովային։

53 Եւ ծառան արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր եւ հանդերձներ հանեց, եւ Ռեբեկային տուաւ. Եւ նորա եղբաօրը եւ մօրը պատուական ընծաներ տուաւ։

54 Եւ կերան եւ խմեցին ինքը եւ այն մարդիկը որ նորա հետ էին, եւ գիշերը մնացին. Եւ առաւօտանց վեր կացան, եւ նա ասեց. Ինձ ճանապարհ դրէք դէպի իմ տէրը։

55 Եւ նորա եղբայրը եւ մայրն ասեցին. Թող աղջիկը մի քանի օր կամ տասը օր մեզ մօտ կենայ, յետոյ կգնայ։

56 Եւ նա ասեց նորանց. Ինձ մի ուշացնէք, որովհետեւ Եհովան յաջողել է իմ ճանապարհը. Ինձ ճանապարհեցէք, եւ ես իմ տիրոջ մօտ գնամ։

57 Եւ նորանք ասեցին. Աղջկանը կանչենք եւ նորա բերանը հարցնենք։

58 Եւ կանչեցին Ռեբեկային, ու ասեցին նորան. Այս մարդի հետ կգնա՞ս. Եւ նա ասեց՝ Կգնամ։

59 Եւ ճանապարհեցին իրանց քրոջը Ռեբեկային եւ նորա դայեակին, եւ Աբրահամի ծառային եւ նորա մարդկանցը։

60 Եւ օրհնեցին Ռեբեկային եւ ասեցին նորան. Ով մեր քոյր, շատ եւ շատ հազարներ դառնաս եւ քո սերունդն իր թշնամիների դուռը ժառանգէ։

61 Եւ վեր կացաւ Ռեբեկան եւ իր աղախինները եւ հեծան ուղտերը, եւ այն մարդի ետեւիցը գնացին. Եւ ծառան առաւ Ռեբեկային եւ գնաց։

62 Եւ Իսահակը ետ դառած գալիս էր Լահայ-րօյի ջրհորիցը. Որովհետեւ հարաւային երկրումն էր բնակվում։

63 Եւ Իսահակն իրիկուայ դէմ դաշտն էր դուրս եկել մտածելու. Եւ իր աչքերը բարձրացրեց եւ մտիկ տուաւ, եւ ահա ուղտեր էին գալիս։

ԾՆՆԴՈՑ 24:63 - Rebekah Goes to Isaac
Rebekah Goes to Isaac
64 Եւ Ռեբեկան իր աչքերը բարձրացրեց, եւ Իսահակին տեսաւ, եւ ուղտիցն իջաւ.

65 Եւ ասեց ծառային. Այդ մարդը ո՞վ է որ դաշտումը մեր առաջն է գալիս։ Եւ ծառան ասեց. Նա իմ տէրն է։ Եւ նա քօղն առաւ եւ ծածկուեց։

66 Եւ ծառան պատմեց Իսահակին բոլոր բաները որ արել էր։

67 Եւ Իսահակը նորան իր մօր Սարրայի վրանը տարաւ, եւ առաւ Ռեբեկային, եւ նա նորա կին եղաւ. Եւ նա սիրեց նորան։ Եւ Իսահակ մխիթարուեցաւ իր մօրից յետոյ։

<< ← Prev Top Next → >>