Աստվածաշունչը, ԾՆՆԴՈՑ, ղեկավար 4. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=10004&pid=3&tid=1&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԾՆՆԴՈՑ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԾՆՆԴՈՑ ԵԼՔ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

1 Եւ Ադամը գիտաց իր կինը՝ Եւան, եւ նա յղացաւ եւ ծնեց Կայէնը. Եւ ասեց. Մարդ ստացայ Եհովայով։

2 Եւ դարձեալ ծնելիս ծնեց նորա եղբայր Հաբէլը. Եւ Հաբէլը ոչխարների հովիւ էր, բայց Կայէնը երկրագործ էր։

3 Եւ եղաւ որ օրեր անցկենալուց վերջը՝ Կայէնը երկրի պտղիցը Եհովային ընծայ մատուցրեց։

4 Եւ Հաբէլն էլ մատուցրեց իր ոչխարների անդրանիկներիցը եւ նորանց պարարտներիցը։ Եւ Եհովան Հաբէլին եւ նորա ընծային մտիկ արաւ։

5 Բայց Կայէնին եւ նորա ընծային մտիկ չարաւ։ Եւ Կայէնը շատ բարկացաւ, եւ երեսը կախեց։

6 Եւ Եհովան՝ Կայէնին ասեց. Ի՞նչու ես բարկացել, եւ ի՞նչու ես երեսդ կախել։

7 Չէ՞ որ եթէ բարի լինիս, կբարձրանայ. Բայց եթէ բարի չլինիս, մեղքը դրան մօտ պառկած է. Եւ նա քեզ է փափաքում, բայց դու իշխիր նորա վերայ։

ԾՆՆԴՈՑ 4:7 - God Prefers Abel’s Sacrifice
God Prefers Abel’s Sacrifice
8 Եւ Կայէնն իր Հաբէլ եղբօր հետ խօսեց. Եւ եղաւ որ երբոր նորանք դաշտումն էին, Կայէնը վեր կացաւ իր եղբայր Հաբէլի վերայ եւ սպանեց նորան։

ԾՆՆԴՈՑ 4:8 - Cain Kills Abel
Cain Kills Abel
9 Եւ Եհովան ասեց Կայէնին. Ո՞ւր է քո եղբայր Հաբէլը։ Եւ նա ասեց. Չգիտեմ. Մի՞թէ ես եղբօրս պահապանն եմ։

10 Եւ նա ասեց. Ի՞նչ ես արել քո եղբօր արիւնի ձայնը երկրիցը բողոքում է դէպի ինձ։

11 Եւ հիմա դու անիծեալ լինիս այն երկրիցը, որ իր բերանը բացաւ եղբօրդ արիւնը քո ձեռքից ընդունելու։

12 Երբոր երկիրը գործես, նա այլեւս իր արդիւնքը չտայ քեզ. Երկրի վերայ աստանդական ու թափառական լինիս։

ԾՆՆԴՈՑ 4:12 - Cain Builds The City of Enoch
Cain Builds The City of Enoch
13 Եւ Կայէնն ասեց Եհովային. Իմ մեղքը մեծ է քան թէ թողութիւն։

14 Ահա ինձ այսօր երկրի երեսիցը արտաքսեցիր, եւ ես քո երեսիցը պիտի թաք կենամ, եւ երկրի վերայ աստանդական ու թափառական պիտի լինիմ. Եւ կլինի որ ամեն ինձ գտնողը ինձ կսպանէ։

15 Եւ Եհովան ասեց նորան. Ուրեմն ով որ կայէնին սպանէ՝ նորանից եօթնպատիկ վրէժ առնուի։ Եւ Եհովան մի նշան դրաւ Կայէնի վերայ, որ ամեն ով որ նորան գտնէ չսպանէ նորան։

16 Եւ Կայէնը Եհովայի երեսի առաջից դուրս գնաց եւ Նայիդ երկրումը բնակուեց Եդէմի արեւելքում։

17 Եւ Կայէնը գիտաց իր կինը. Եւ նա յղացաւ եւ ծնեց Ենոքը. Եւ մի քաղաք էր շինում, եւ այն քաղաքի անունը իր որդու անուան պէս Ենոք դրաւ։

18 Եւ Ենոքը ծնեց Գայիրադը, եւ Գայիրադը ծնեց Մայիէլը, եւ Մայիէլը ծնեց Մաթուսայէլը, եւ Մաթուսայէլը ծնեց Ղամէքը։

19 Եւ Ղամէքը երկու կին առաւ իրան. Մէկի անունը Ադդա եւ երկրորդի անունը Սէլլա էր։

20 Եւ Ադդան ծնեց Յոբէլը, որ վրանաբնակների եւ խաշնարածների հայրն եղաւ։

21 Եւ նորա եղբօր անունը Յոբալ էր, որ բոլոր քնարահարների եւ սրնգահարների հայրն եղաւ։

22 Եւ Սէլլան էլ ծնեց Թոբէլ-Կայէնը, որ պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք էր շինում. Եւ Թոբէլ-Կայէնի քոյրն էր Նաաման։

23 Եւ Ղամէքն իր կանանցը՝ Ադդային եւ Սէլլային ասաց. Լսեցէք ձայնս, ով Ղամէքի կանայք, ականջ դրէք իմ խօսքին, որ մի մարդ սպանեցի՝ ինձ վէրք, ու մի երիտասարդ՝ ինձ հարուածք լինելու համար։

24 Եթէ Կայէնի վրէժը եօթնապատիկ առնուի, ապա Ղամէքինը՝ եօթանասուն եւ եօթն անգամ։

25 Եւ Ադամը դարձեալ գիտաց իր կնոջը, եւ նա մի որդի ծնեց, եւ նորա անունը կոչեց Սէթ, որովհետեւ ասաց Աստուած ինձ մի ուրիշ սերունդ տուաւ Հաբէլի փոխանակ, որին սպանեց Կայէնը։

26 Եւ Սէթին էլ մի որդի ծնուեցաւ, եւ նորա անունը կոչեց Ենովս. Այն ժամանակ սկսուեցաւ Եհովայի անունը կանչելը։

<< ← Prev Top Next → >>